Սանսեբաստիանցիները շարունակում են փայլել🎥

Սանսեբաստիանցիները շարունակում են փայլել🎥

26/10/2020 - 11:46

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակում հերթական հաղթանակը տարավ «Ռեալ Սոսիեդադը»։

Իմանոլ Ալգուասիլի սաներն այս անգամ 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարան առաջնության նորեկի՝ «Ուեսկայի» նկատմամբ։ Սան-Սեբաստիանը ներկայացնող ակումբի կազմում հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Միկել Օյարսաբալը, ով դարձավ դուբլի հեղինակ։ 23-ամյա վինգերն իր գոլերի հաշիվը հասցրեց 4-ի և մի շարք ֆուտբոլիստների հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների պայքարը։

«Ռեալ Սոսիեդադի» կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Պորտուն և Ալեքսանդր Իսակը, իսկ հյուրերի կազմից՝ Ռաֆա Միրը։

Այսպիսով, «Ռեալ Սոսիեդադը» տարավ իր երրորդ անընդմեջ հաղթանակը և 14 միավորով կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Գրանադան» ու «Ռեալն» ունեն 13-ական միավոր և մեկ խաղ էլ պակաս են անցկացրել։ «Ուեսկան» 5 միավորով 17-րդն է։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023