Գաել Անդոնյանը նոր ակումբ ունի

Գաել Անդոնյանը նոր ակումբ ունի

25/10/2020 - 12:26

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Գաել Անդոնյանը նոր ակումբ ունի։ Ինչպես տեղեկանում ենք ֆրանսիական տարբեր աղբյուրնրեից, 25-ամյա կենտրոնական պաշտպանը պայմանագիր է կնքել Ֆրանսիայի Նացիոնալ 2 առաջնության C խումբը ներկայացնող «Օբանյե» ակումբի հետ։ Նացիոնալ 2-ը նշանակությամբ 4-րդ դիվիզիոնն է Ֆրանսիայում։

Անդոնյանի վերջին ակումբը եղել է նույն դիվիզիոնը ներկայացնող «Մարտիկը», որը պատկանում է Երևանի «Արարատի» սեփականատեր Վարդան Սրմաքշեին։ Հայ ֆուտբոլիստն այդտեղից հեռացել է սույն թվականի փետրվարին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023