Բարսելոնան բողոք է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա

Բարսելոնան բողոք է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա

26/10/2020 - 21:29

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան» պաշտոնական բողոք է ներկայացրել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիա, որը կապված է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 24-ին կայացած Էլ կլասիկոյի ժամանակ հանդիպման գլխավոր մրացավար Խուան Մարտինես Մուներայի կայացրած որոշումների հետ։

Կատալոնական ակումբի հիմնական դժգոհությունը կապված է հանդիպման ընթացքում նշանակված 11 մետրանոցի հետ, ինչից հետո Սերխիո Ռամոսը հաշիվը դարձրեց 1։2։ 11 մետրանոցի դրվագում Կլեման Լանգնլեն քաշում էր Ռամոսի մարզաշապիկից, ինչից հետո Մուներան սկզբում ակտիվորեն քննարկում էր կատարվածը VAR-համակարգի սրահում աշխատող իր օգնականների հետ, իսկ այնուհետև անձամբ գնաց դիտեց տեսակրկնապատկերը և ցույց տվեց դեպի նշակետը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս բողոքարկում կարելի է ասել՝ ձևական բնույթ է կրում, սակայն «բլաուգրանասի» ղեկավարները մտադիր են այդ կերպ ուշադրությունը գրավել VAR-համակարգի բացթողումների վրա։

Հիշեցնենք, որ կայացած վերջին Կլասիկոյում մադրիդյան ակումբը հյուրընկալվելիս 1։3 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023