Author Archives: Miqayel

Ժիրուն շուտով կդառնա միլանյան գրանդի ֆուտբոլիստ

«Չելսիի» կենտրոնական հարձակվող Օլիվիե Ժիրուն կարիերան շարունակելու է «Միլանի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ռոսոներիները» 34-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում վերջապես համաձայնության են հասել «Չելսիի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «Միլանի» Ժիրուի տրանսֆերի դիմաց կվճարի 1 մլն եվրո, որին ևս 1 մլն եվրո էլ հետագայում կավելանա հավելավճարի տեսքով։ Ավելի վաղ իտալացի ևս մեկ ինսայդեր Նիկոլո […]

Պաշտոնական. Բարսելոնան վարձակալել է ավստրիացի 18-ամյա տաղանդին

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ռապիդ Վիեննայի» 18-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Յուսուֆ Դեմիրին։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, որի դիմաֆ կատալոնական ակումբը վճարելու է 500 հազար եվրո։ Հաղորդվում է, որ վարձակալության ավարտից հետո «Բարսելոնան» ավստրիացի ֆուտբոլիստին 10 մլն եվրոյի դիմաց ոչ պարտադիր գնման իրավունք […]

Պաշտոնական. Սիմեոնեն նոր պայամանագիր է կնքել Ատլետիկոյի հետ

Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ։ Ըստ նոր համաձայնագրի` արգենտինացի մասնագետը «հնդկացիների» ղեկին կմնա մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ «Էլ չոլոն» «Ատելտիկոն» գլխավորում է 2012 թ. հունվարից և ակումբի ղեկին երկուական անգամ դարձել է Լա լիգայի չեմպիոն, Եվրոպա լիգայի հաղթող ու ՈՒԵՖԱ-ի […]

Ռամոսը նախքան ՊՍԺ տեղափոխվելը մերժել է անգլիական երկու գրանդ ակումբի առաջարկները

«Ռեալ Մադրիդի» նախկին կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը, ով վերջերս համալրեց ՊՍԺ-ի շարքերը, կարիերան կարող էր շարունակել անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներից մեկում։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, 35-ամյա պաշտպանի հետ ցանկացել է պայմանագիր կնքել «Արսենալը», սակայն Ռամոսը հրաժարվել է տեղափոխվել լոնդոնյան ակումբ, քանի որ ցանկացել է հանդես գալ Չեմպիոնների լիգայում։ Աղբյուրի փոխանցմամբ` «Մանչեսթեր Սիթին» նույնպես պայմանագիր […]

ՈՒԵՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Անգլիա – Դանիա հանդիպման վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, կարագապահական վարույթ է սկսել Եվրո-2020-ի կիսաեզրափակչի Անգլիա 2:1 Դանիա հանդիպման վերաբերյալ։ Բանն այն է, որ երբ այդ հանդիպման 104-րդ րոպեին Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը 11-մետրանոց էր իրացնում, երկրպագուները կանաչ լազերային լույս էին գցել Դանիայի դարպասապահ Կասպեր Շմեյխելի դեմքին` փորձելով խանգարել նրան։ ՈՒԵՖԱ-ն քննելու է նաև երկրպագուների ոչ վայել […]

ԿԼ. Ուրարտուն ցավալի պարտություն կրեց Մարիբորից🎥

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցեց Սլովենիան ներկայացնող «Մարիբորի» դեմ։ Ցավոք, մեր թիմը պարտվեց 0:1 հաշվով, իսկ հանդիպման միակ գնդակը 55-րդ րոպեին խփեց Նինո Ժուգելը։ Հավելենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 15-ին Երևանում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

Արարատի կիսապաշտպանի հիասքանչ գոլը Ֆեհերվարի դարպասը🎥

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման շրջանակում VBet Հայաստանի գործող գավաթակիր «Արարատը» հյուրընալվելիս մրցեց Հունգարիան ներկայացնող «Ֆեհերվարի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Արարատցիները» պարտությունից խուսափեցին 90+3-րդ րոպեին Դիմտրիե Պոբուլիչի խփած հիասքանչ գոլի շնորհիվ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

ԿԼ. Ֆանտաստիկա! Արարատը ոչ-ոքի կորզեց Ֆեհերվարի դեմ խաղում🎥

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում VBet Հայաստանի գործող գավաթակիր «Արարատը» հյուրընկալվելիս մրցեց Հունգարիան ներկայացնող «Ֆեհերվարի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «Ֆեհերվարի» ֆուտբոլիստներն ունեին տարծքային և խաղային առավելություն, սակայն երևանյան ակումբն անձնուրաց պաշտպանվում էր` հնարավորության դեպքում նաև հակագրոհելով։ Երկրորդ խաղակեսում հունգարական ակումբն սկսեց ավելի շատ ճնշել «Արարատին», իսկ որոշ դրվագներում մեր ակումբի դարպասպաահ Վսևոլոդ Երմակովը մեծ […]

Բիչախչյանի գոլն օգնել է Ժիլինային ջախջախել Դիլային 🎥

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Սլովակիան ներկայացնող «Ժիլինան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախել է վրացական «Դիլա Գորիին»։ «Ժիլինայի» գոլերից մեկը հանդիպման 56-րդ րոպեին խփել է հայազգի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, իսկ հաշիվը դարձել է 3:0։ Հատկանշական է, որ խփած գոլից անմիջապես հետո Բիչախչյանը փոխարինվել է։ Կողմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու […]

ԿԼ. Նոան գեղեցիկ ինքնագոլի շնորհիվ հաղթեց ԿուՊՍ-ին 🎥

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման մրջանակում VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց ֆիննական «ԿուՊՍ»-ի դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «Նոան» հաղթեց 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը գրանցվեց 77-րդ րոպեին, երբ Անտոն Պոպտովիչը գրավեց սեփական դարպասը` դառնալով բավական գեղեցիկ ինքնագոլի հեղինակ։ Հավելենք, որ կողմերի միջև պատասխան […]

1 1,489 1,490 1,491 1,492 1,493 2,100