ԿԼ. Նոան գեղեցիկ ինքնագոլի շնորհիվ հաղթեց ԿուՊՍ-ին 🎥

ԿԼ. Նոան գեղեցիկ ինքնագոլի շնորհիվ հաղթեց ԿուՊՍ-ին 🎥

08/07/2021 - 21:57

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման մրջանակում VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց ֆիննական «ԿուՊՍ»-ի դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «Նոան» հաղթեց 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը գրանցվեց 77-րդ րոպեին, երբ Անտոն Պոպտովիչը գրավեց սեփական դարպասը` դառնալով բավական գեղեցիկ ինքնագոլի հեղինակ։

Հավելենք, որ կողմերի միջև պատասխան հանսիպումը կայանալու է հուլիսի 15-ին Ֆինլանդիայի Կուպիո քաղաքում` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023