Ժիրուն շուտով կդառնա միլանյան գրանդի ֆուտբոլիստ

Ժիրուն շուտով կդառնա միլանյան գրանդի ֆուտբոլիստ

09/07/2021 - 16:32

«Չելսիի» կենտրոնական հարձակվող Օլիվիե Ժիրուն կարիերան շարունակելու է «Միլանի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ռոսոներիները» 34-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում վերջապես համաձայնության են հասել «Չելսիի» հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` «Միլանի» Ժիրուի տրանսֆերի դիմաց կվճարի 1 մլն եվրո, որին ևս 1 մլն եվրո էլ հետագայում կավելանա հավելավճարի տեսքով։

Ավելի վաղ իտալացի ևս մեկ ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնել է, որ Ժիրուն ու միլանյան ակումբը 2 տարվա պայմանագիր են համաձայնեցրել` տարեկան 4 մլն եվրո աշխատավարձով։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողն «ազնվականնների» շարքերը համալրել է 2018 թ. հունվարին և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 119 հանդիպում` դառնալով 39 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023