Պաշտոնական. Սիմեոնեն նոր  պայամանագիր է կնքել Ատլետիկոյի հետ

Պաշտոնական. Սիմեոնեն նոր պայամանագիր է կնքել Ատլետիկոյի հետ

09/07/2021 - 12:08

Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ։

Ըստ նոր համաձայնագրի` արգենտինացի մասնագետը «հնդկացիների» ղեկին կմնա մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ «Էլ չոլոն» «Ատելտիկոն» գլխավորում է 2012 թ. հունվարից և ակումբի ղեկին երկուական անգամ դարձել է Լա լիգայի չեմպիոն, Եվրոպա լիգայի հաղթող ու ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր, մեկական անգամ էլ` Իսպանիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր։

Բացի դրանից, մադրիդյան ակումբը Սիմեոնեի գլխավորությամբ երկու անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն երկու դեպքում էլ պարտվել է «Ռեալ Մադրիդին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023