ԿԼ. Ֆանտաստիկա! Արարատը ոչ-ոքի կորզեց Ֆեհերվարի դեմ խաղում🎥

ԿԼ. Ֆանտաստիկա! Արարատը ոչ-ոքի կորզեց Ֆեհերվարի դեմ խաղում🎥

09/07/2021 - 00:01

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում VBet Հայաստանի գործող գավաթակիր «Արարատը» հյուրընկալվելիս մրցեց Հունգարիան ներկայացնող «Ֆեհերվարի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «Ֆեհերվարի» ֆուտբոլիստներն ունեին տարծքային և խաղային առավելություն, սակայն երևանյան ակումբն անձնուրաց պաշտպանվում էր` հնարավորության դեպքում նաև հակագրոհելով։

Երկրորդ խաղակեսում հունգարական ակումբն սկսեց ավելի շատ ճնշել «Արարատին», իսկ որոշ դրվագներում մեր ակումբի դարպասպաահ Վսևոլոդ Երմակովը մեծ դժվարությամբ էր փրկում իր թիմին։

Հունգարացիների այդ առավելությունը, ի վերջո, տվեց իր արդյունքը. 84-րդ րոպեին հեռահար հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ Մարսել Հայստերը։

Բաց թողած գոլը չկոտրեց Վարդան Բիչախչյանի սաներին, ովքեր նետվեցին առաջ և փրկեցին խաղը. 90+3-րդ րոպեին ոչ պակաս գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Դիմիտրիե Պոբուլիչը` հավասարեցնելով հաշիվը։

Այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին, որն ավարտվեց 1:1 հաշվով։

Կողմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 15-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023