Ռամոսը նախքան ՊՍԺ տեղափոխվելը մերժել է անգլիական երկու գրանդ ակումբի առաջարկները

Ռամոսը նախքան ՊՍԺ տեղափոխվելը մերժել է անգլիական երկու գրանդ ակումբի առաջարկները

09/07/2021 - 11:12

«Ռեալ Մադրիդի» նախկին կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը, ով վերջերս համալրեց ՊՍԺ-ի շարքերը, կարիերան կարող էր շարունակել անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներից մեկում։

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, 35-ամյա պաշտպանի հետ ցանկացել է պայմանագիր կնքել «Արսենալը», սակայն Ռամոսը հրաժարվել է տեղափոխվել լոնդոնյան ակումբ, քանի որ ցանկացել է հանդես գալ Չեմպիոնների լիգայում։

Աղբյուրի փոխանցմամբ` «Մանչեսթեր Սիթին» նույնպես պայմանագիր է առաջարկել իսպանացի ֆուտբոլիստին։ Այդ դեպքում նա երկու տարի հանդես էր գալու «քաղաքաբնակների» կազմում, այնուհետև տեղափոխվելու էր ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու-Յորք Սիթի», սակայն նրան ՊՍԺ-ի տարբերակն ավելի է դուր եկել։

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը ՊՍԺ-ի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր` տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023