Բիչախչյանի գոլն օգնել է Ժիլինային ջախջախել Դիլային 🎥

Բիչախչյանի գոլն օգնել է Ժիլինային ջախջախել Դիլային 🎥

08/07/2021 - 23:19

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Սլովակիան ներկայացնող «Ժիլինան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախել է վրացական «Դիլա Գորիին»։

«Ժիլինայի» գոլերից մեկը հանդիպման 56-րդ րոպեին խփել է հայազգի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, իսկ հաշիվը դարձել է 3:0։

Հատկանշական է, որ խփած գոլից անմիջապես հետո Բիչախչյանը փոխարինվել է։

Կողմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 15-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023