Author Archives: Miqayel

Փյունիկն ու Ալաշկերտը չպարզեցին հաղթողին🎥

VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց «Ալաշկերտի» դեմ։ Խաղի հաշիվը բացվեց 43-րդ րոպեին, երբ անկյունայինի խաղարկումից հետո «Փյունիկին» առաջ մղեց Խոսե Կարաբալյոն։ Երկրորդ կեսի մեծ մասն անցավ Աբրահամ Խաշմանյանի թիմի առավելությամբ․ վտանգավոր գրոհները հաջորդում էին միմայնց, սակայն երկար ժամանակ չէր հաջողվում խփել պատասխան գնդակը։ 70-րդ րոպեին, ի […]

Պաշտոնական․ Արարատ-Արմենիան ու Դավիդ Կամպանյան խզել են պայմանագիրը

Ինչպես տեղեկանում ենք «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունից, Դավիդ Կամպանյան այլևս չի գլխավորելու երևանյան ակումբը։ «Հարգելի ֆուտբոլասերներ, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Դավիդ Կամպանյան երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը: Դավիդ Կամպանյան թիմը գլխավորում էր 2020 թվականից: «Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ անցկացրել է 18 խաղ, տոնել 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի և կրել 6 պարտություն: Շնորհակալություն ենք հայտնում պարոն […]

Պաշտոնական․ Շալկեն նոր գլխավոր մարզիչ ունի

Ինչպես տեղեկացնում է «Շալկե-04»-ի պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Դիմիտրիոս Գրամոզիսը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ 42-ամյա մասնագետը նախկինում աշխատել է «Բոխումի» տարբեր տարիքային թիմերի հետ, ինչպես նաև 2019-ի փետրվարից մինչև 2020 թվականի հուլիս մարզել է «Դարմշտադտը»։ Այսպիսով, Դիմիտրիոս Գրամոզիսն ընթացիկ մրցաշրջանում դարձել է Գելզենկիրխենը […]

Ռեալի ֆուտբոլիստը հետաքրքրել է Միլանին

Ինչպես տեղեկացնում է MilanNews-ը, «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը , հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում։ Բանն այն է, որ Վասկեսի ու «արքայական» ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, ինչից հետո, նա, ամենայն հավանականությամբ դառնալու է ազատ գործակալ։ Հենց այդ փաստն էլ նպաստել է, […]

Լիվերպուլը գլորվում է անդունդը․ Չելսին արդեն լավագույն քառյակում է🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։ «Լիվերը», որը Պրեմիեր լիգայի շրջանակում «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում պարտվել էր նախորդ 4 հանդիպումներում, այս անգամ նույնպես ձախողված հանդիպում անցկացրեց սեփական հարկի տակ։ Ճիշտ է՝ առաջին կեսում Յուրգեն Կլոպի թիմը վերահսկում էր գնդակի ընթացքը, սակայն «Լիվերի» խաղում բացարձակ սրություն չկար, և […]

Չեմպիոնությունը նշմարվում է․ Ինտերը պոկվում է բոլորից🎥

Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Պարմայի» դեմ։ Ճիշտ է՝ առաջին խաղակեսում Անտոնիո Կոնտեի սաներն ունեին թե՛ տարածքային և թե՛ խաղային լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացան նախքան ընդմիջման գնալը բացել խաղի հաշիվը։ Հատկանշական է, որ առաջին 45 րոպեների ընթացքում «Պարմայի» ֆուտբոլիստները նույնպես հաշիվը բացելու լավ […]

«Ձայնդ կտրի՛ր, սրիկա՛»․ Ռեշֆորդն ու Մագուայերը վիճել են «Փելասի» դեմ հանդիպման ընթացքում

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Քրիստալ Փելասի» դիմադրությունը։ Կողմերը խաղն ավարտել են 0։0 հաշվով՝ կիսելով միավորը։ Հանդիպման ընթացքում «Յունայթեդի» ֆուտբոլիստներ Մարկուս Ռեշֆորդն ու Հարի Մագուայերը լեզվակռվի են բռնվել։ Բանն այն է՝ ինչպես տեղեկացնում է TalkSport-ը, Մագուայերն իր դժգոհությունն է հայտնել, որ Ռեշֆորդը հաճախ է հայտնվում խաղից դուրս իրավիճակում։ Աղբյուրի […]

Շապեկոենսեի ավիաաղետից ողջ մնացածն այս անգամ ողջ է մնացել խոշոր ավտովթարից հետո

2016 թվականի նոյեմբերի 28-ն ընդունված է համարել համաշխարհային ֆուտբոլի պատմության սև էջերից մեկը, քանի որ այդ օրը բրազիլական «Շապեկոենսե» ակումբն ավիաաղետի զոհ դարձավ, ինչի հետևանքով ակումբի ֆուտբոլիստներից ողջ մնացին միայն 3 ֆուտբոլիստ։ Ողջ էր մնացել նաև ավիատեխնիկ Էդվին Տումիրի Չոկեն։ Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, Չոկեն վերջերս ողջ է մնացել նաև խոշոր ավտովթարից հետո։ Մարտի […]

Ալտաֆինի․ «Ռոնալդուն երբեք չի հասնի Պելեի մակարդակին»

1958 թվականին Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած կենտրոնական հարձակվող Ժոզե Ալտաֆինին համեմատականներ է անցկացրել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և Պելեի միջև։ Հատկանշական է, որ Ա սերիայի 25-րդ տուրի՝ «Յուվենտուս» 3։0 «Սպեցիա» խաղից հետո մի շարք աղբյուրներ կրկին սկսեցին գրել, որ պորտուգալացի ֆուտբոլիստը խփել է այդ խաղում իր պրոֆեսիոնալ կարիերայի 767-րդ գոլը՝ շրջանցելով Պելեին։ Այդ […]

Գասպերինի․ «Իլիչիչը շատ լավն է, երբ իրեն չի պահում կնոջ պես»

Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ 5։1 հաշվով ջախջախեց հետնապահ «Կրոտոնեին»։ Խաղից հետո «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին խոսել է թիմի առաջատարներից մեկի՝ Յոսիպ Իլիչիչի մասին․ «Այսօր նա բարձր մակարդակով հանդես եկավ։ Նա շատ լավն է, երբ կանոնավոր մարզվում է և իրեն չի պահում կնոջ պես։ Երբ նրա մոտ ամեն ինչ […]

1 1,435 1,436 1,437 1,438 1,439 1,924