Պաշտոնական․ Շալկեն նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական․ Շալկեն նոր գլխավոր մարզիչ ունի

05/03/2021 - 15:33

Ինչպես տեղեկացնում է «Շալկե-04»-ի պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Դիմիտրիոս Գրամոզիսը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

42-ամյա մասնագետը նախկինում աշխատել է «Բոխումի» տարբեր տարիքային թիմերի հետ, ինչպես նաև 2019-ի փետրվարից մինչև 2020 թվականի հուլիս մարզել է «Դարմշտադտը»։

Այսպիսով, Դիմիտրիոս Գրամոզիսն ընթացիկ մրցաշրջանում դարձել է Գելզենկիրխենը ներկայացնող ակումբի 5-րդ գլխավոր մարզիչը։ «Շալկեի» վերջին գլխավոր մարզիչը Քրիստիան Գրոսն էր, ում ակումբի ղեկավարությունը վերջերս է պատշոնանկ արել, իսկ մինչ Գրոսն այդ պաշտոնից հեռացրել է Դավիդ Վագներին, Մանուել Բաումին, ինչպես նաև երկու անգամ Հուբ Ստևենսին։

Հատկանշական է, որ «Շալկեն», Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղերից հետո, վաստակել է ընդամենը 9 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023