Author Archives: Miqayel

Պաշտոնական․ Զլատանը վերադարձավ Շվեդիայի հավաքական

Ինչպես տեղեկացնում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Զլատան Իբրահիմովիչը գրեթե 5 տարվա դադարից հետո վերադարձել է հավաքական։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «տրե կունիրի» գլխավոր մարզիչ Յանե Անդերսոնը 39-ամյա ֆուտբոլիստին հրավիրել է հավաքական՝ մասնակցելու հավաքականի առաջիկա երեք հանդիպումներին։ Շվեդներն աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում առաջիկայում երկու հանդիպում ունեն անցկացնելու․ մարտի 25-ին նրանք տանը կմրցեն Վրաստանի հավաքականի դեմ, […]

Սերոբ Գրիգորյանի ֆանտաստիկ գոլը Նոայի դարպասը🎥

VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Փյունիկը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Նոային»։ «Փյունիկի» հաղթական գնդակը 45+4-րդ րոպեին խփեց եզրային պաշտպան Սերոբ Գրիգորյանը, ով հեռահար հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Փյունիկը հաղթեց Նոային 🎥

VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Նոան» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մրցեց «Փյունիկի» դեմ։ Հետնապահների թվում ընթացող «Փյունիկը» բավական որակյակ հանդիպում անցկացրեց և հաղթեց 1:0 հաշվով։ Եղիշե Մելիքյանի թիմին հաղթանակ պարգևեց Սերոբ Գրիգորյանի 45+4-րդ րոպեին խփված ֆանտաստիկ գոլը։ Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 12 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին` 8-րդ, հորիզոնականը։ […]

Ո՞ր ֆուտբոլիստներն են ամենաշատը հեթ-տրիկի հեղինակ դարձել 21-րդ դարում

Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հետաքրքիր վիճակագրական տվյալներ է ներկայացրել։ Պորտալն առանձնացրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր 21-րդ դարում ամենաշատն են դարձել հեթ-տրիկի հեղինակ։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Կրիշտիանու Ռոնալդու – 57 («Ռեալ» – 44, Պորտուգալիայի հավաքական – 9, «Յուվենտուս» – 3, «Մանչեսթեր Յունայթեդ» – 1) 2․ Լեո Մեսսի – 54 […]

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսի 5-ին

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականը 2021 թվականի հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի ազգային հավաքականի հետ:  Հայաստանի և Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա Շվեդիայում: Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը և ժամը հայտնի կդառնա ավելի ուշ: Սա կլինի Հայաստանի […]

ՀՖՖ-ն Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ պաշտոնական գրություն է ստացել Ռոմայից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ պաշտոնական գրություն է ստացել «Ռոմայից»․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները: Ըստ նրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի […]

Վուլվզի դարպասապահի սարսափելի բախումն իր թիմակցի հետ 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմպտոնին»։ Այս հանդիպումը նշանավորվեց ոչ թե բուն խաղով, այլ «գայլերի» դարպասապահ Ռուի Պատրիսիուի ստացած ծանր վնասվածքով։ Հանդիպման 86-րդ րոպեին «Լիվերի» վինգեր Մոհամեդ Սալահը մեն-մենակ դուրս եկավ Պատրիսիուի դիմաց և գրավեց դարպասը, սակայն հանդիպման եզրային մրցավարը բարձրացրել էր դրոշակը, քանի որ եգիպտացի հարձակվողը խաղից դուրս […]

Ֆանտաստիկ գոլերի երեկո! Բարսան կրկին մոտենում է Ատլետիկոյին🎥

Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Ուեսկայի» դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին տանտերերը, ովքեր 13-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ հեռահար գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին՝ դառնալով անզուգական գոլի հեղինակ։ Խփած գոլից հետո էլ «կապտանռնագույններն» ունեին առավելություն․ աչքի ընկնելու լավ պահեր ունեին Լեո Մեսսին […]

767! Մեսսին կրկնեց Խավիի պատմական ցուցանիշը🎥

Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցում է «Ուեսկայի» դեմ։ Կատալոնական ակումբի կամզում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է թիմի ավագ Լեո Մեսսին։ Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, արգենտինացի ֆուտբոլիստը «բլաուգրանասի» կազմում անցկացնում է 767-րդ հանիպումը՝ կրկնելով Խավիի պատմական ցուցանիշը։ Այժմ Լեո Մեսսին ու Խավին կատալոնական ակումբի կազմում երբևէ […]

Լեո Մեսսիի գեղեցկագույն գոլն Ուեսկայի դարպասը🎥

Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցում է «Ուեսկայի» դեմ։ Հանդիպման 13-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմում հերթական գեղեցիկ գնդակը խփեց թիմի ավագ Լեո Մեսսին՝ բացելով խաղի հաշիվը։ Հավելենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց արդեն իր 20-րդ գնդակը և վստահորեն գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Հ․Գ․ միացե՛ք […]

1 1,426 1,427 1,428 1,429 1,430 1,925