Ո՞ր ֆուտբոլիստներն են ամենաշատը հեթ-տրիկի հեղինակ դարձել 21-րդ դարում

Ո՞ր ֆուտբոլիստներն են ամենաշատը հեթ-տրիկի հեղինակ դարձել 21-րդ դարում

16/03/2021 - 16:50

Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հետաքրքիր վիճակագրական տվյալներ է ներկայացրել։

Պորտալն առանձնացրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր 21-րդ դարում ամենաշատն են դարձել հեթ-տրիկի հեղինակ։

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․

1․ Կրիշտիանու Ռոնալդու – 57 («Ռեալ» – 44, Պորտուգալիայի հավաքական – 9, «Յուվենտուս» – 3, «Մանչեսթեր Յունայթեդ» – 1)

2․ Լեո Մեսսի – 54 («Բարսելոնա» – 48, Արգենտինայի հավաքական – 6)

3․ Լուիս Սուարես – 29 («Բարսելոնա» – 12, «Այաքս» – 9, «Լիվերպուլ» – 6, Ուրուգվայի հավաքական – 2)

4․ Ռոբերտ Լևանդովսկի – 24 («Բավարիա» – 14, Լեհաստանի հավաքական – 6, «Բորուսիա Դորտմունդ» – 4)

5-7․ Մարիո Գոմես – 18 («Բավարիա» – 12, «Շտուտգարտ» – 4 «Վոլֆսբուրգ» – 1, Գերմանիայի հավաքական – 1)

5-7․ Կլաս-Յան Հունտելար – 18 («Շալկե» – 8, «Այաքս» – 7, «Հերենվեն» – 2, Նիդերլանդների հավաքական – 1)

5-7․ Սերխիո Ագուերո – 18 («Մանչեսթեր Սիթի» – 16, «Ատլետիկո Մադրիդ» – 1, Արգենտինայի հավաքական – 1)

8․ Զլատան Իբրահիմովիչ – 17 (ՊՍԺ – 10, Շվեդիայի հավաքական – 4, «Միլան» – 1, «Յուվենտուս» – 1, «Մանչեսթեր Յունայթեդ» – 1)

9-10․ Հարի Քեյն – 15 («Տոտենհեմ» – 12, Անգլիայի հավաքական – 3)

9-10․ Էդինսոն Կավանի – 15 («Նապոլի» – 9, ՊՍԺ – 5, Ուրուգվայի հավաքական – 1)

Լավագույնների շարքում տեղ են գտել նաև Ջոնաթան Սորիանոն – 14 («Զալցբուրգ» -14), Ռոյ Մակայը – 12 («Բավարիա» – 5, «Դեպորտիվո» – 4, «Ֆեյենորդ» – 3), Գոնսալո Իգուայինը – 12 («Ռեալ» – 5, «Նապոլի» – 4, Արգետնինայի հավաքան – 2, «Յուվենտուս» – 1), Ալանը («Զալցբուրգ» – 11), Բաս Դոստը – 11 («Սպորտինգ» – 7, «Հերենվեն» – 3, «Վոլֆսբուրգ» – 1), Ռոբերտո Սոլդադոն – 11 («Վալենսիա» – 5, «Խետաֆե» – 3, «Տոտենհեմ» – 1, «Օսասունա» – 1, Իսպանիայի հավաքական – 1), Նեյմարը – 11 («Բարսելոնա» – 4, Բրազիլիայի հավաքական – 4, ՊՍԺ – 3), Ռուդ վան Նիստելռոյը – 11 («Մանչեսթեր Յունայթեդ» – 6, «Ռեալ» – 2, «Համբուրգ» – 1, ՊՍՎ – 1, Նիդերլանդների հավաքական – 1), Թիերի Անրին – 11 («Արսենալ» – 9, «Բարսելոնա» – 2), Պիեր-Էմերիկ Օբամեյանգը -11 («Բորուսիա Դորտմունդ» – 7, «Արսենալ» – 2, «Սենթ Էտիեն» – 1, Գաբոնի հավաքական – 1) և այլ ֆուտբոլիստներ։

Հավելենք, որ մերօրյա աստղերից Կիլիան Մբապեն և Էրլինգ Հալանդն իրենց անվան դիմաց ունեն 8-ական հեթ-տրիկ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023