Վուլվզի դարպասապահի սարսափելի բախումն իր թիմակցի հետ 🎥

Վուլվզի դարպասապահի սարսափելի բախումն իր թիմակցի հետ 🎥

16/03/2021 - 02:26

Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմպտոնին»։

Այս հանդիպումը նշանավորվեց ոչ թե բուն խաղով, այլ «գայլերի» դարպասապահ Ռուի Պատրիսիուի ստացած ծանր վնասվածքով։

Հանդիպման 86-րդ րոպեին «Լիվերի» վինգեր Մոհամեդ Սալահը մեն-մենակ դուրս եկավ Պատրիսիուի դիմաց և գրավեց դարպասը, սակայն հանդիպման եզրային մրցավարը բարձրացրել էր դրոշակը, քանի որ եգիպտացի հարձակվողը խաղից դուրս վիճակում էր եղել։

Այդ դրվագում պորտուգալացի դարպասապահին ծանր վնասվածք հասցրեց նրա թիմակից Կոնոր Կոուդին, ով ոչ վիտումնավոր ծնկով հարվածեց Պատրիսիուի դեմքին՝ վերջինիս ենթարկելով նոքդաունի։

Կոուդիի հարվածից հետո հանդիպումը կանգ էր առել մոտ 10 րոպեով։ «Գայլերի» բուժանձնակազմը երկար ժամանակ 33-ամյա դարպասապահին օգնություն էր ցույց տալիս և, ի վերջո, 90+11-րդ րոպեին նրան պատգարակի վրա դուրս տարան խաղադաշտից։ Հատկանշական է, որ Պատրիսիուի վիճակն այնքան ծանր էր, որ բժիշկները նույնիսկ նրա դեմքին դրել էին շնչառական հատուկ սարք։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023