Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսի 5-ին

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսի 5-ին

16/03/2021 - 16:16

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականը 2021 թվականի հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի ազգային հավաքականի հետ: 

Հայաստանի և Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա Շվեդիայում: Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը և ժամը հայտնի կդառնա ավելի ուշ:

Սա կլինի Հայաստանի և Շվեդիայի ազգային հավաքականների միջև առաջին հանդիպումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ձեռք էր բերվել համաձայնություն, ըստ որի հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում Խորվաթիայի ընտրանու հետ: 

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023