767! Մեսսին կրկնեց Խավիի պատմական ցուցանիշը🎥

767! Մեսսին կրկնեց Խավիի պատմական ցուցանիշը🎥

16/03/2021 - 00:29

Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցում է «Ուեսկայի» դեմ։

Կատալոնական ակումբի կամզում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է թիմի ավագ Լեո Մեսսին։

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, արգենտինացի ֆուտբոլիստը «բլաուգրանասի» կազմում անցկացնում է 767-րդ հանիպումը՝ կրկնելով Խավիի պատմական ցուցանիշը։

Այժմ Լեո Մեսսին ու Խավին կատալոնական ակումբի կազմում երբևէ բոլորից շատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստներն են։

Արդեն հաջորդ՝ 28-րդ տուրում մարտի 22-ին «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում Լեո Մեսսին կարող է գերազանցել իր նախկին խաղընկերոջ ցուցանիշը։

Հիշեցնենք, որ պաշտոնական մրցաշարերում արգենտինացի ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում իր նորամուտը նշել է 2004 թվականի հոկտեմբերի 16-ին Լա լիգայի 2004/05 մրցաշրջանի 7-րդ տուրի շրջանակում «Էսպանյոլի» դեմ խաղում՝ 82-րդ րոպեին դուրս գալով փոխարինման։

Մինչ այժմ նա կատալոնական ակումբի կազմում 767 հանդիպման ընթացքում դարձել է 660 գոլի հեղինակ և կատարել 289 գոլային փոխանցում։

Ինչ վերաբերում է Խավիին, ապա իսպանացի նախկին կիսապաշտպանը, «Բարսայի» կազմում անցկացրած 767 խաղում, դարձել է 85 գոլի և 184 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023