ՀՖՖ-ն Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ պաշտոնական գրություն է ստացել Ռոմայից

ՀՖՖ-ն Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ պաշտոնական գրություն է ստացել Ռոմայից

16/03/2021 - 15:10

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ պաշտոնական գրություն է ստացել «Ռոմայից»․

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները: Ըստ նրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի վրա: Այսպիսով, Մխիթարյանը նախնական տվյալներով բաց կթողնի 3-4 շաբաթ և չի կարողանա օգնել Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումերի ընթացքում»,- նշված է ֆեդերացիայի պաշտոնական հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում մեր հավաքականն առաջիկայում երեք հանդիպում ունի անցկացնելու։

Խոակին Կապառոսի սաները մարտի 25-ին կհյուրընկալվեն Լիխտենշտեյնի ընտրանուն, իսկ ամսի 28-ին և 31-ին Երևանում կմրցեն համապատասխանաբար Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023