Արաուխո. «Բարսան հիանալի հանդիպում անցկացրեց»
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Գրանադայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Կատալոնական ակումբի միակ գնդակը 90-րդ րոպեին խփեց Ռոնալդ Արաուխոն, ով խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կիսվել է իր տպավորություններով. «Շատ ափսոս, մենք ցանկանում էինք հաղթել և, ըստ իս, անցկացրինք հիանալի հանդիպում` չնայած արագ բաց թողած գնդակին։ Մրցակիցը փակվեց պաշտպանությունում, […]