Գրանադան տանջեց Բարսելոնային` միավորներ խլելով վերջինից🎥

Գրանադան տանջեց Բարսելոնային` միավորներ խլելով վերջինից🎥

21/09/2021 - 00:58

Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Գրանադայի» դեմ։

Հանդիպումն անչափ անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 2-րդ րոպեին «Գրանադայի» ֆուտբոլիստները Դոմինգուշ Դուարտեի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։

Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում «Բարսելոնան» ուներ տարածքային հսկայական առավելություն ու գնդակին տիրում էր ժամանակի 78%-ը, սակայն «բլաուգրանասի» ֆուտբոլիստների խաղը բացարձակ չէր ստացվում։

Ողջ խաղակեսի ընթացքում Ռոնալդ Կումանի սաներն ստեղծեցին ընդամենը երկու վտանգավոր պահ։

Հիշատակման են արժանի միայն Սերժի Ռորտոյի և Ռոնալդ Արաուխոյի դրվագները. Ռոբերտոյի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ Արաուխոյի դրվագում հիանալի ցատկով «Գրանադային» փրկեց դարպասապահ Լուիշ Մաքսիմիանուն։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին հյուրերի` նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ կեսում «բլաուգրանասի» առավելությունն ակնհայտ էր, սակայն կար նույն խնդիրը. «Բարսելոնայի» խաղում չկար սրություն։

Որոշ դրվագներում օգնության էր գալիս ստանդարտ իրավիճակը, որի խաղարկումներից հետո վտանգավոր պահեր էին ստեծղվում անդալուսական ակումբի դարպասի ուղղությամբ, սակայն այդ ժամանակ էլ «Բարսայի» ֆուտբոլիստներին չէր հերիքում դիպուկությունը։

Ի վերջո, Կումանի թիմին հաջողվեց փրկել այս խաղը. 90-րդ րոպեին Գավիի կատարած բարձր փոխանցումից հետո Ռոնալդ Արաուխոն գլխի դիպուկ հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը։

Խաղն ավարտվեց 1:1 հաշվով. կողմերը կիսեցին միավոր

«Բարսելոնան» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 8 միավորով և բարձրացավ է 7-րդ հորիզոնականը։

«Գրանադան» էլ 3 միավորով 17-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023