Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է Ալաշկերտի գլխավոր մարզչի պաշտոնից

Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է Ալաշկերտի գլխավոր մարզչի պաշտոնից

20/09/2021 - 21:35

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցեց «Նորավանքի» դեմ. խաղն ավարտվեց 0:0 հաշվով։

«Նորավանքի» դեմ խաղից հետո «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հայտնեց, որ ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել։

Հավելենք, որ «Ալաշկերտը» ՀՊԼ-ի շրջանակում անցկացրած 5 խաղում վաստակել է ընդամենը 2 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

Ակումբը վերջին անգամ պաշտոնական խաղերում հաղթել է օգոստոսի 12-ին, երբ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով հաղթեց «Կայրաթին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023