Author Archives: Miqayel

Բարսելոնա Բ-ի ֆուտբոլիստի անհավանական գոլը տուգանայինի իրացումից հետո🎥

«Բարսելոնա Բ»-ն Սեգունդա Բ-ի փլեյ-օֆֆ-ի 1-ին տուրի շրջանակում սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Ալկոյանոյի» նկատմամբ։ Հանդիպման 51-րդ րոպեին կատալոնական ակումբը 28-30 մետր հեռավորության վրա տուգանային հարվածի իրավունք վաստակեց, իսկ գնդակին մոտեցավ թիմի ավագ Ալեքս Կոլյադոն, ով պարզապես ֆանտաստիկ հարվածով հաշիվը դարձրեց 2։0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ատլետիկ Բիլբաո – Ռեալ Սոսիեդադ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Սևիլիայի «Օլիմպիական» մարզադաշտում վերջապես կկայանա Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey-ի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն բասկյան երկու ակումբները՝ «Ատլետիկ Բիբլաոն» և «Ռեալ Սոսիեդադը»։ Հիշեցնենք, որ այս հանդիպումը պետք է կայանար դեռևս 2020 թվականի ապրիլին, սակայն, այն կորոնավիրուսի համաճարակի պատճառով, մի քանի անգամ հետաձգվեց։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։30-ին, որի […]

Բավարիան հանում է չեմպիոնության վերաբերյալ բոլոր հարցերը🎥

Գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում, որտեղ առաջնության 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լայպցիգը» մրցեց առաջատար «Բավարիայի» դեմ։ Հանդիպումը մեկնարկել էր հավասար և հետախուզական պայքարում, սակայն, ինչ-որ պահից սկսած, մյունխենյան ակումբը սկսեց տիրել նախաձեռնությանը և 38-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը․ Թոմաս Մյուլլերի կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Լեոն Գորեցկան։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում […]

Սիթին բոլորից ուժեղ է․ «աղվեսներն» անզոր էին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Լեսթերը» «Քինգ Փաուեր» մարզադաշտում ընդունեց առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպման հենց մեկնարկից Պեպ Գվարդիոլայի սաները տիրեցին նախաձեռնությանը և արդեն 5-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը Ֆերնդանդինիոյի խփած գոլը չհաշվեց՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։ Նախքան ընդմիջման գնալն էլ «քաղաքաբնակներն» աչքի ընկնելու լավ պահեր ունեին, սակայն […]

Թուրինյան կրքոտ դերբի․ Տորինոն լուրջ անախորժություններ պատճառեց Յուվենտուսին🎥

Իտալական Ա սերիայի 29-րդ տուրում կայացավ թուրինյան հերթական դերբին, որի շրջանակում «Տորինոն» սեփական հարկի տակ մրցեց «Յուվնետուսի» դեմ։ «Յուվենտուսի» ֆուտբոլիստները խաղը բավական ակտիվ մեկնարկեցին և արդեն 13-րդ րոպեին Ֆեդերիկո Կիեզայի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։ Արագ բաց թողած գոլը «Տորինոյի» ֆուտբոլիստներին չընկճեց, դեռ ավելին՝ նրանք 27-րդ րոպեին հավասարեցրին խաղի հաշիվը, իսկ աչքի ընկավ Անտոնիո Սանաբրիան։ […]

Բենզեման շարունակում է գոլեր խփել․ Ռեալը բարձր նոտայի վրա է մոտենում ՉԼ-ին🎥

Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Էյբարի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, խաղը մեկնարկեց «արքայական» ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստները տարածքային և խաղային լուրջ առավելություն ունեին։ Հանդիպման հենց մեկնարկում՝ 4-րդ րոպեին, Կարիմ Բենզեման բացեց խաղի հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Իսիդրո Դիաս դե Մերան չհաշվեց գոլը, քանի որ ֆրանսիացի հարձակվողը […]

Բորուսիան հայտնվեց անչափ ծանր դրությունում․ Այնտրախտն ամրապնդվում է 4-րդ հորիզոնականում🎥

Գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Բորուսիա Դորտմունդն» ու «Այնտրախտը»։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին Ֆրանկֆուրտից ժամանած հյուրերի ֆուտբոլիստները, ովքեր 11-րդ րոպեին Նիկո Շուլցի ինքնագոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։ Բաց թողած գոլից հետո դորտմունդյան ակումբը քիչ-քիչ տիրեց նախաձեռնությանը և նախքան ընդմիջման գնալը՝ 45-րդ րոպեին, «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտի լուսատախտակին […]

Լայպցիգ – Բավարիա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լայպցիգը» սեփական հարկի տակ կմրցի վերջին տարիների անփոփոփոխ չեմպիոն ու ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Բավարիայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20։30, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Ա սերիայում թեժ պայքար է ընթանում Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար🎥

Իտալական Ա սերիայի 29-րդ տուրի շրջանակում միաժամանակ կայացան մի քանի հանդիպումներ։ Ամենահետաքրքիր և դրամատիկ հանդիպումը կայացավ Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում, որտեղ «Նապոլին» մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Կրոտոնեի» դեմ։ Ջենարո Գատուզոյի սաները հանդիպումը տարածքային լուրջ առավելությամբ մեկնարկեցին և 22-րդ րոպեի դրությամբ հաղթում էին արդեն 2։0 հաշվով, իսկ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Լորենցո Ինսինյեն ու […]

Վեսթ Բրոմի ֆուտբոլիստների տպավորիչ հակագրոհն ու գոլը Չելսիի դարպասը 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Վեսթ Բրոմվիչը» հյուրընկալվելիս 5։2 հաշվով ջախջախեց «Չելսիին»՝ մատուցելով խոշոր անակնկալ։ Հանդիպման 68-րդ րոպեին «Վեսթ Բրոմի» ֆուտբոլիստները նետվեցին կտրուկ հակագրոհի, ինչի արդյունքում Մբայե Դիանեն հաշիվը դարձրեց 4։1։ Գոլային գրոհն անչափ ուսուցողական ստացվեց, քանի որ հյուրերի ֆուտբոլիստները, միմյանց միջև գնդակը խաղարկելով, ընդամենը 7 փոխանցումով ճեղքեցին «Չելսիի» պաշտպանությունը և Դիանեին դուրս բերեցին […]

1 1,405 1,406 1,407 1,408 1,409 1,925