Author Archives: Miqayel

Սերժինիո Դեստի հիասքանչ գոլը Կոստա Ռիկայի հավաքականի դարպասը🎥

Աշխարհի 2022 թ. առաջնության Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի գոտու որակավորման փուլի 6-րդ տուրի շրջանակում ԱՄՆ հավաքականը սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ է տոնել Կոստա Ռիկայի ընտրանու նկատմամբ։ Հանդիպման 25-րդ րոպեին ամերիկացիների կազմից աչքի է ընկել «Բարսելոնայի» եզրային պաշտպան Սերժինիո Դեստը` մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից ձախ ոտքի հարվածով գրավելով դարպասի վերին հեռավոր անկյունը։ Հավելենք, […]

Երկու գրանդ ակումբներ դիտարկում են Լինգարդին պայմանագիր առաջարկելու տարբերակը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, հնարավոր է, 2022 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակով հեռանա մանկունյական ակումբից։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, Լինգարդը մերժել է «կարմիր սատանաների» պայմանագրի երկարաձգման առաջարկը, քանի որ բավարար խաղաժամանակ չի ստանում ակումբում և մտավախություն ունի, որ այդ պատճառով բաց կթողնի 2022 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը։ 28-ամյա ֆուտբոլիստը պայմանագրի երկարաձգման […]

Մխիթարյանը 2013 թ. մոտ է եղել անգլիական գրանդի շարքերը համալրելուն

Ռուս հայտնի լրագրող Ալեքսեյ Յարոշևսկին Eurosport.ru-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, որ 2013 թ. Հենրիխ Մխիթարյանը, երբ դեռ հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորի» կազմում, մոտ է եղել «Լիվերպուլ» տեղափոխվելուն, սակայն գործարքը չի կայացել։ – 2013 թ. դուք հայտնեցիք, որ Մխիթարյանը կտեղափոխվի Մերսիսայդ։ Պատմե՛ք, թե ինչ է եղել իրականում։ – Դա փառքի, և դրան զուգահեռ` խայտառակության […]

Նյուքասլը կողմնորոշվել է հաջորդ գլխավոր մարզչի հիմնական թեկնածուի հարցում

Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամի կողմից «Նյուքասլը» ձեռք բերելուց հետո ակումբում լուրջ փոփոխություններ են ակնկալվում։ Սպասվում է, որ ակումբի նոր ղեկավարությունը կսկսի գլխավոր մարզչի փոփոխությունից։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, «կաչաղակները» գլխավորելու հիմնական թեկնածուն Բրենդան Ռոջերսն է, ով ներկայումս «Լեսթերի» գլխավոր մարզիչն է։ Աղբյուրի փոխանցամբ` եթե «Նյուքասլի» ղեկավարությունը որոշի, ի վերջո, […]

Բավարիայի պաշտպանը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման

Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լյուկա Էրնանդեսը Մադրիդի դատարանի կողմից դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման` նախօրոք վճռված խափանման միջոցը խախտելու համար։ Աղբյուրի փոխանցմամբ` ֆուտբոլիստին կարգադրված է մեկնել Մադրիդ` պատիժը կրելու համար։ Բանն այն է, որ Լյուկա Էրնանդեսը 2017 թ., երբ դեռևս հանդես էր գալիս «Ատլետիկո Մադրիդի» կազմում, ձերբակալվել էր այն ժամանակ […]

Բաստոնի. «Ռոնալդուն ու Իբրան թոփ են, սակայն Իգուայինն ինձ համար ավելի շատ խնդիրներ է ստեղծել»

«Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին խոսել է Կրիշտկանու Ռոնալդուի, Զլատան Իբրահիմովիչի և Գոնսալո Իգուային մասին` նշելով, թե որ ֆուտբոլիստն է իր համար ավելի շատ խնդիրներ ստեղծել. «Ոչ մի դեպքում այս ֆուտբոլիստմերի դեմ խաղալը խաղ ու պար չէ։ Մենք խոսում իրենց դիրքում լավագույնների մասին։ Ճիշտ է` Իբրահիմովիչն ու Ռոնալդուն թոփ ֆուտբոլիստներ են, սակայն Իգուայինն ինձ համար […]

Նյուքասլը հետաքրքրված է Տիմո Վերների ծառայություններով

«Նյուքասլի» արաբ նոր սեփականատերը պատրաստ է լրջորեն ամպարնդել ակումբի կազմը։ Ինչպես տեղեկացնում է գերմանացի լրագրող Քրիստիան Ֆալկը, «կաչաղակները» հետաքրքրված են «Չելսիի» հարձակվող Տիմո Վերների ծառայություններով։ Հատկանշական է, որ Վերների շահերը ներկայացնում է նույն գործակալությունը, որի ծառայություններից օգտվում է նաև «Նյուքասլի» պաշտպան Ֆաբիան Շերը, ինչը կարող է մեծապես խթանել այս գործարքի կայացմանը։ Հիշեցնենք, որ Վերները «Չելսիի» […]

Հարոյանի տրանսֆերային արժեքն ավելացել է` գերազանցելով 1 մլն եվրոն

Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Տրանսֆերային արժեքի աճ է գրանցել նաև «Կադիսի» հայազգի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը։ Այժմ 29-ամյա պաշտպանը գնահատվում է 1.2 մլն եվրո։ Նախորդ թարմացման համեմատ Հարոյանի արժեքն ավելացել է 300 հազար եվրոյով։ Հավելենք, որ Հարոյանն իր կարիերայի ընթացքում միայն երկրորդ անգամ է հասնում 1.2 մլն […]

Կամո Հովհաննիսյանը Կայրաթի հետ չի մեկնի Բաքու

Հոկտեմբերի 21-ին Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուր շրջանակում «Կայրաթը» հյուրընկալվելիս կմրցի ադրբեջանական «Կարաբախի» դեմ։ Ինչպես տեղեկացնում է Sports.kz-ն, «Կայրաթի» հայազգի պաշտպան Կամո Հովհաննիսյանն ակումբի հետ չի մեկնի Բաքու։ Այդ մասին աղբյուրին հայտնել է ադրբեջանական ակումբի մամուլի քարտուղար Գյունդուզ Աբասաձեն։ Ըստ նրա խոսքերի` Բաքու մեկնող ֆուտբոլիստների ցուցակից բացակայում է Կամո Հովհաննիսյանի անունը։ Հավելենք, որ «Կայրաթը» […]

Ռեալի ու Ատլետիկոյի` Լա լիգայի առաջիկա հանդիպումները հետաձգվել են

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Իսպանիայի Սպորտի բարձրագույն խորհուրդը հայտնել է, որ հետաձգել է Լա լիգայի երկու հանդիպում, որոնք պետք է կայանային առաջիկա հանգստյան օրերին։ Այսպիսով, Լա լիգայի 9-րդ տուրից հետաձգվել են «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկ Բիլբաո» և «Գրանադա» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումները։ Այդ ամենը պայմանավորված է, որ եվրոպական ժամով հոկտեմբերի 15-ի գիշերը` ուրբաթ օրը, աշխարհի […]

1 1,377 1,378 1,379 1,380 1,381 2,104