Նյուքասլը հետաքրքրված է Տիմո Վերների ծառայություններով

Նյուքասլը հետաքրքրված է Տիմո Վերների ծառայություններով

14/10/2021 - 10:43

«Նյուքասլի» արաբ նոր սեփականատերը պատրաստ է լրջորեն ամպարնդել ակումբի կազմը։

Ինչպես տեղեկացնում է գերմանացի լրագրող Քրիստիան Ֆալկը, «կաչաղակները» հետաքրքրված են «Չելսիի» հարձակվող Տիմո Վերների ծառայություններով։

Հատկանշական է, որ Վերների շահերը ներկայացնում է նույն գործակալությունը, որի ծառայություններից օգտվում է նաև «Նյուքասլի» պաշտպան Ֆաբիան Շերը, ինչը կարող է մեծապես խթանել այս գործարքի կայացմանը։

Հիշեցնենք, որ Վերները «Չելսիի» շարքերը համալրել է 2020 թ. ամռանը և մինչ այժմ «ազնվականների» կազմում անցկացրել է 60 հանդիպում` դառնալով 14 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023