Երկու գրանդ ակումբներ դիտարկում են Լինգարդին պայմանագիր առաջարկելու տարբերակը

Երկու գրանդ ակումբներ դիտարկում են Լինգարդին պայմանագիր առաջարկելու տարբերակը

14/10/2021 - 15:01

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, հնարավոր է, 2022 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակով հեռանա մանկունյական ակումբից։

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, Լինգարդը մերժել է «կարմիր սատանաների» պայմանագրի երկարաձգման առաջարկը, քանի որ բավարար խաղաժամանակ չի ստանում ակումբում և մտավախություն ունի, որ այդ պատճառով բաց կթողնի 2022 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը։

28-ամյա ֆուտբոլիստը պայմանագրի երկարաձգման նոր առաջարկ «Յունայթեդից» չի ստացել, իսկ ստանալու դեպքում էլ ակումբը ստիպված կլինի նրան խոստանալ ավելի շատ խաղային պրակտիկա։

Դրան զուգահեռ, «Բարսելոնան» ու «Միլանը» մտադիր են օգտվել ստեղծված իրավիճակից ու պայմանագիր առաջարկել անգլիացի ֆուտբոլիստին։

Ինքը` Լինգարդը, նույնպես դեմ չէ կարիերան Իսպանիայում կամ Իտալիայում շարունակելու տարբերակին։

Հավելենք, որ Ջեսի Լինգարդի ու «Յունայթեդի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023