Author Archives: Miqayel

Սալահը գերազանցել է Դրոգբայի տպավորիչ ռեկորդը

Անգլիալան Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Լիվերպուլը» 5:0 հաշվով ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպման հերոս դարձավ մերսիսայդյան ակումբի վինգեր Մոհամեդ Սալահը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Դրա շնորհիվ եգիպտոսցի հարձակվողը Պրեմիեր լիգայի շրջանակում իր խփած գոլերի քանակը հասցրեց 107-ի։ Ինչպես տեղեկացնում է BBC Sport-ը, այդ կերպ 29-ամյա ֆուտբոլիստը ռեկորդ է սահմանել ԱՊԼ-ի ակումբների կազմում հանդես եկած աֆրիկացի ֆուտբոլիստների […]

Իտալացի հանրահայտ մասնագետը հետաքրքրված է ՄՅՈՒ-ն գլխավորելու տարբերակով

Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլից» սեփական հարկի տակ 0:5 հաշվով կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի գլխին սև ամպեր են կուտակվել։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունյական ակումբի ղեկավարությունն առաջիկա օրերին հստակ որոշում կկայացնի նորվեգացի մասնագետի ապագայի վերաբերյալ։ Աղբյուրը հաստատում է, որ Սուլշերին փոխարինելու հիմնական թեկնածուն «Ինտերի» նախկին […]

ԱՊԼ-ի բոլոր ակումբները պայմանավորվել են որևէ ֆուտբոլիստի չվաճառել Նյուքասլին

Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբների շրջանակում շարունակում են դժգոհությունները` կապված Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամի կողմից «Նյուքասլի» ձեռքբերման հետ։ Այդկերպ «Նյուքասլը» դարձել է ոչ միայն Պրեմիեր լիգայի, այլև աշխարհի ամենահարուստ սեփականատեր ունեցող ակումբը։ Ինչպես տեղեկաղնում է Daily Mail-ը, այդ ամենով պայմամավորված` ԱՊԼ-ի մյուս բոլոր ակումբները դավադրոյթյուն են կազմակերպել «կաչաղակների» դեմ։ Բանն այն է, որ Պերմեիր լիգայի […]

«Պետք է նորմալ պաշտպանություն». պահպանակ արտադրող ընկերությունը ծաղրել է Սպարտակին

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվելիս 1:7 հաշվով խայտառակ պարտություն կրեց «Զենիթից»։ Հանդիպումից հետո մոսկովյան ակումբի ֆուտբոլիստներին ծաղրել է պահպանակներ արտադրող «Vizit» ընկերությունը` Twitter-ի իր միկրոբլոգում կատարելով հետևյալ գրառումը. «Ընկերներ, գրե՛ք, թե որտեղ ուղարկենք պահպանակների արկղը։ Այժմ ձեզ պետք է նորմալ պաշտպանություն»։ Հավելենք, որ, ըստ OptaIvan-ի տեղեկությունների, «Սպարտակը» ՌՊԼ-ի պատմության մեջ […]

Կուման. «Բարսան փորձում էր ցույց տալ, որ չի զիջում Ռեալին»

Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում կայացած Էլ Կլասիկոյի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։ «Արդյունքից գոհ չեմ։ Կարծում եմ` առաջին խաղակեսում լավ խաղացինք։ Սերժինիո Դեստը հաշիվը բացելու հիանալի պահ ուներ։ Մենք գիտեինք, որ դժվար է լինելու, եթե «Ռեալը» հայտնվի […]

Բարսայի մեկ տասնյակից ավելի երկրպագուներ հարձակվել են Կումանի մեքենայի վրա🎥

Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում կայացած Էլ Կլասիկոյի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպումից հետո «Բարսելոնայի» մի քանի տասնյակ երկրպագուներ հավաքվել են մարզադաշտի հարևանությամբ և սպասել են ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին։ Երբ հոլանդացկի մասնագետն իր մեքենայով դուրս է եկել մարզադաշտի ավտոկայանատեղիից, «բլաուգրանասի» մեկ տասնյակից ավելի երկրծագուներ շրջափակել եմ նրա […]

Սուարեսը կրկին առաջնորդում է Ատլետիկոյին` «հնդկացիներին» փրկելով տնային պարտությունից🎥

Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Մինչև հանդիպման 61-րդ րոպեն բավական անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի որ «Ռեալ Սոսիեդադը» Ալեքսանդր Սորլոտի և Ալեքսանդր Իսակի` 7-րդ ու 48-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն, «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներին հաջողվեց բեկել խաղի ընթացքն ու խուսափել […]

Յուվենտուսը կարևոր միավոր փրկեց Ինտերի դեմ բարդ խաղում🎥

Իտալական Ա սերիայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում, որտեղ «Ինտերը» մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Երկու ակումբներն էլ հանդիպումը մեկնարկեցին շատ ակտիվ` փոխնիփոխ գրոհների ներքո։ Նման գրոհներից մեկի արդյունքում էլ «Ինտերի» ֆուտբոլիստներն արդեն 17-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Հական Չալյանօղլուի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, ինչից հետո այն դատարկ դարպասն ուղարկեց Էդին […]

Գարսիա. «Հուսահատված ենք անարդար արդյունքից»

Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում կայացած Էլ Կլասիկոյի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան. «Հուսահատված ենք արդյունքից, քանի որ այն անարդար էր։ Մենք լավ անցկացրինք առաջին խաղակեսը, որի ընթացքում ունեինք մեծ առավելություն և ստեղծեցինք ակնհայտ գոլային պահեր։ Մենք ավելիին […]

Զենիթը 7:1 հաշվով ջախջախեց Մոսկվայի Սպարտակին 🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում, որտեղ «Զենիթը» մրցեց Մոսկվայի «Սպարտակի» դեմ։ Սերգեյ Սեմակի սաները պարզապես քարուքանդ արեցին մրցակցին` ջախջախելով 7:1 հաշվով։ «Զենիթի» կազմից դուբլի հեղինակներ դարձան Սերդար Ազմունն ու Անդրեյ Մոստովոյը, մեկական անգամ էլ աչքի ընկան Կլաուդինիոն, Արտյոմ Ձյուբան և Ալեքսանդր Երոխինը։ «Սպարտակի» միակ գոլը գրանցվեց Քվինսի […]

1 1,363 1,364 1,365 1,366 1,367 2,104