Իտալացի հանրահայտ մասնագետը հետաքրքրված է ՄՅՈՒ-ն գլխավորելու տարբերակով

Իտալացի հանրահայտ մասնագետը հետաքրքրված է ՄՅՈՒ-ն գլխավորելու տարբերակով

25/10/2021 - 15:41

Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլից» սեփական հարկի տակ 0:5 հաշվով կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի գլխին սև ամպեր են կուտակվել։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունյական ակումբի ղեկավարությունն առաջիկա օրերին հստակ որոշում կկայացնի նորվեգացի մասնագետի ապագայի վերաբերյալ։

Աղբյուրը հաստատում է, որ Սուլշերին փոխարինելու հիմնական թեկնածուն «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն է, ում հետաքրքրում է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու տարբերակը։

Հաղորդվում է ,որ ներկա պահին «կարմիր սատանաները» որևէ բանակցություններ չեն վարում թե՛ Սուլշերին հեռացնելու և թե՛ Կոնտեին նշանակելու հարցի շուրջ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023