Author Archives: Miqayel

«Ինտերը» վստահ խաղով հաղթել է «Լացիոյին»` գլխավորելով մրցաշարային աղյուսակը 🎥

Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2:0 հաշվով հաղթել է «Լացիոյին»։ «Ներաձուրիից» մեկական գոլ են խփել Լաուտարո Մարտինեսն ու Անժ-Յոան Բոնին։ Միլանյան գրանդից հանդիպումը վնասվածքի պատճառով բաց է թողել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ «Ինտերը» միավորների քանակը 24-ի է հասցրել` ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ 24 միավոր ունի […]

78 հարված, 6 դուբլ. Մարոկկոյի Մ17 հավաքականի անհավատալի հաշվով հաղթանակն ԱԱ-ում 🎥

Կատարում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Մարոկկոյի հավաքականը B խմբի վերջին` երրորդ տուրում Նոր Կալեդոնիայի հասակակիցների թիմին հաղթել է անհավատանական` 16:0 հաշվով։ Մարոկկոյի Մ17 հավաքականը 31-րդ րոպեից խաղում էր երկու ֆուտբոլիստի քանակական առավելությամբ, ինչից հետո գնդակներն սկսեցին մեկը մյուսի հետևից հայտնվել մրցակցի դարպասում։ Նոր Կալեդոնիայից 23-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել Տայֆան Դրեուկոն, իսկ […]

Լևանդովսկիի հիասքանչ բենեֆիսը. «Բարսան» գոլառատ խաղում հաղթեց «Սելտային» 🎥

Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրում «Բարսելոնան» Վիգոյի «Բալայդոս» ստադիոնում 4:2 հաշվով հաղթեց «Սելտային»։ «Բլաուգրանայից» փայելց 37-ամյա գոլահար Ռոբերտ Լևանդովսկին` ձևակերպելով հեթ-տրիկ։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից մեկ գոլ էլ խփեց Լամին Յամալը։ Տանտերերից աչքի ընկան Սերխիո Կառեյրան ու Բորխա Իգլեսիասը։ Կատալոնական ակումբը 28 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար Մադրիդի «Ռեալից» «Բարսան» հետ է արդեն 3 միավորով։ […]

Արգենտինական կրքեր Բուենոս Այրեսում. «Բոկա Խունիորսը» հաղթեց «Ռիվեր Փլեյթին» 🎥

Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի 15-րդ տուրում կայացավ երկրի գլխավոր դերբին. «Բոկա Խունիորսը» «Բոմբոնեռա» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Ռիվեր Փլեյթին»։ Տանտերերի հաղթական գոլերը խփեցին Էզեկիել Սեբալյոսն ու Միգել Մերենտիելը։ «Բոկան» 26 միավորով գլխավորեց Կլաուսուրայի A խումբը, «Ռիվերը» 21 միավորով 6-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Նիկո Վիլիամսը ֆանտաստիկ անցումից հետո հաղթական գոլ է խփել 🎥

Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Ռեալ Օվիեդոյին»։ Բասկյան ակումբի հաղթական գոլը 25-րդ րոպեին ֆանտաստիկ անցումից հետո խփել է Նիկո Վիլիամսը։ Իսպանիայի ազգային հավաքականի վինգերն օգոստոսի 17-ից ի վեր առաջին գոլն է խփել։ Նախորդ անգամ նա աչքի էր ընկել «Սևիլիայի» դեմ առաջին տուրի խաղում (3:2)։ «Ատլետիկը» 17 միավորով […]

Սպերցյանը «Կրասնոդարում» գլխով առաջին գոլն է խփել 🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում ոչ-ոքի (1:1) է գրանցել «Բալթիկայի» հետ։ Հյուրերից երրորդ րոպեին հաշիվը բացել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը` «Կրասնոդարում» գլխով խփելով կարիերայի առաջին գոլը։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6-րդ գոլն է խփել։ Նա կատարել է նաև 10 ասիստ։ Գործող չեմպիոնը 33 միավորով առաջին տեղում է, […]

«Մանչեսթեր Սիթին» ֆանտաստիկ է` խոշոր հաշվով հաղթելով «Լիվերպուլին» 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Լիվերպուլին»։ «Քաղաքաբնակներից» մեկական գոլ խփեցին Էրլինգ Հոլանդը, Նիկո Գոնսալեսն ու Ժերեմի Դոկուն։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 22 միավորով երկրորդ տեղում է և առաջնության առաջատար «Արսենալից» հետ է արդեն 4 միավորով։ «Լիվերպուլը» 18 միավորով 8-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

Ուգոչուկվու Իվուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հանդիպումները 📸

«Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն չի միանա Հայաստանի ազգային հավաքականին ու չի մասնակցի առաջիկա հանդիպումբերին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի ՆՆ»-ի դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղում (0:0) մկանային վնասվածք է ստացել` փոխարինվելով 82-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 13-ին աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրում Երևանում կմրցի […]

«Ռեալը» սայթաքեց` միավորներ կորցնելով «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում

Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Ռայո Վալեկանոյի» դիմադրությունը. կողմերը գոլեր չխփեցին։ «Արքայական» ակումբը շոշափելի խաղային առավելություն ուներ, կատարեց 21 հարված, որից 5-ը` դիպուկ, բայց չկարողացավ հաղթանակ կորզել։ «Լոս բլանկոսը» 31 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Ռայո Վալեկանոն» 15 միավորով 12-րդ տեղում է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Յամալը 11 միլիոնով կգնի Պիկեի ու Շակիրայի նախկին առանձնատունը 📸

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը կգնի Ժերար Պիկեի ու կոլումբացի երգչուհի Շակիրայի նախկին առանձնատունը, գրում է El Pais-ը։ Առանձնատունը, որը Էսպլուգես դե Լյոբրեգատ քաղաքում է, «Բարսելոնայի» մարզաբազայի մոտակայքում է և ունի 3,8 հազար քառակուսի մետր տարածք։ Պենտ հաուսը համալրված է մի քանի լողավազանով, կինոթատրոնով, մեծ մարզասրահով, աշխատանքային սենյակներով, գրադարանով, պադելի համար նախատեսված կորտերով, ֆուտբոլային դաշտերով և […]

1 128 129 130 131 132 2,104