Author Archives: Miqayel

Սպերցյանը խփեց Հայաստանի հավաքականի պատասխան գոլը 🎥

Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին խաղում հյուրընկալվելիս մրցում է Պորտուգալիայի թիմի դեմ։ 18-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը հավասարեցրեց հաշիվը` եզրափակելով Հրանտ-Լեոն Ռանոսի տպավորիչ անցումը։ «Կրասնոդարի» ֆուտբոլիստը լուսատախտակին վառեց 1:1 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Հայաստանի հավաքականը շատ արագ հայտնվեց հետապնդողի դերում 🎥

Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին խաղում հյուրընկալվելիս մրցում է Պորտուգալիայի թիմի դեմ։ Տանտերերից 7-րդ րոպեին հաշիվը բացեց Ռենատու Վեյգան` օգտվելով Հայաստանի հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանի սխալից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Պորտուգալիա – Հայաստան. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր 📸

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին խաղում Պորտուի «Դրագաու» ստադիոնում կմրցի Պորտուգալիայի թիմի դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 18:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հավաքականները դաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.

ԱԱ-2026-ի որակավորում. Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը 📸

Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին խաղում կմրցի Պորտուգալիայի թիմի դեմ։ ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը. Դարպասապահներ – 1. Օգնյեն Չանչարևիչ, 12. Արսեն Բելգրայան, 16. Հենրի Ավագյան։ Պաշտպաններ – 2. Սերգեյ Մուրադյան, 3. Էրիկ Փիլոյան, 4. Գեորգի Հարությունյան, 5. Ստյոպա Մկրտչյան, 13. Կամո Հովհաննիսյան, 19. Էդգար […]

Դե լա Ֆուենտե. «Իսկապես պատմական թիմի եմ մարզում»

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է Վրաստանի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի E խմբի 5-րդ տուրի խաղում (4:0) տարած հաղթանակի մասին. «Վրաստանը թույլ չէր, այլ բախվել էր հզոր մրցակցի։ Ամենայն հարգանքով բոլոր մրցակիցների հանդեպ, իսկ մենք բոլորին ենք հարգում, այդ թվում` Թուրքիային, Իսպանիան չպետք է կորցնի գլուխն […]

Վիլաժոանա. ««Բարսան» ապագա չունի, եթե Լապորտան մնա ակումբում»

«Բարսելոնայի» տնօրենների խորհրդի նախկին անդամ Չավի Վիլաժոանան խոսել է ակումբի ապագայի մասին, գրում է Marca-ն։ «Գրեթե վստահ եմ, որ «Բարսան» ապագան չունի, եթե Լապորտան մնա ակումբում։ Ակումբի կայունության համար պետք է հույսը դնել սեփական տաղանդների վրա. սա է գլխավոր սկզբունքը։ Դրա համար անհրաժեշտ են բավարար ներդրումներ։ Այժմ հենց նման ծրագրով է շարժվում ակումբը, բայց դա […]

ԱԱ-2026-ի որակավորում. Բոսնիան ֆանտաստիկ գոլի շնորհիվ հաղթեց Ռումինիային 🎥

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի H խմբի 5-րդ տուրում Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականը սեփական դաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ռունինիայի նկատմամբ։ Հյուրերից հաշիվը 17-րդ րոպեին բացեց Դանիել Բիրլիջան, որին բոսնիացիները 49-րդ րոպեին պատասխանեցին 39-ամյա վետերան հարձակվող Էդին Ջեկոյի դիպուկ հարվածով։ Ռումինացիները Դենիս Դրեգուշի խախտումից հետո կոպտագույն խախտումից հետո մնացին 10 ֆուտբոլիստով։ […]

Բրազիլիան վստահ խաղով հաղթեց Սենեգալին 🎥

Բրազիլիայի ազգային հավաքականը Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացեց Սենեգալի թիմի դեմ` հաղթելով 2:0 հաշվով։ «Պենտակամպիոններից» մեկական գոլ խփեցին Էստևաոն ու Կազեմիրոն։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը ևս մեկ ընկերական հանդիպում կացնացնի նոյեմբերի 18-ին` Ֆրանսիայի Վինլյով դ’Ասկ քաղաքում մրցելով Թունիսի հետ։ Սենեգալն էլ նույն օրը կհանդիպի Քենիայի հավաքականին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի […]

Ռուսաստանի հավաքականի անպարտելության երկարատև շարքն ընդհատվեց 🎥

Ռուսաստանի ազգային հավաքականը հերթական ընկերական խաղում Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում 0:2 հաշվով պարտվեց Չիլիի թիմին։ Հյուրերից գոլերը խփեցին Գոնսալո Տապիան ու Բեն Բրերետոնը։ Չիլիացիները հանդիպման ընթացքում մրցակցի դարպասին կատարած երկու հարվածն էլ հաջողությամբ պսակվեց։ Այս խաղով ընդհատվեց Ռուսաստանի հավաքականի` 18 խաղից բաղկացած անպարտելության շարքը։ Վալերի Կարպինի գլխավորած թիմը նախորդ անգամ պարտվել էր 2023թ. սեպտեմբերի 9-ին` 1:2 […]

ԱԱ-2026-ի որակավորում. Իսպանիան ջախջախեց Վրաստանին 🎥

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի E խմբի 5-րդ տուրում Իսպանիայի ազգային հավաքականը մրցակցի դաշտում 4:0 հաշվով ջախջախեց Վրաստանի թիմին։ Թբիլիսիի` Բորիս Պայչաձեի անվան «Դինամո Արենա» ստադիոնում կայացած խաղում Եվրոպայի գործող չեմպիոնից դուբլ գրանցեց Միկել Օյարսաբալը, մեկական գոլ էլ խփեցին Մարտին Սուբիմենդին ու Ֆերան Տոռեսը։ «Ֆուրիա ռոխան», գնդակների 19:0 տարբերությամբ, հաղթել է անցկացրած բոլոր […]

1 124 125 126 127 128 2,103