Author Archives: Miqayel

Բեյլի հիասքանչ գոլը տուգանայինի իրացումից հետո Ավստրիայի դեմ խաղում🎥

Աշխարհի 2022 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակում Ուելսի հավաքականը սեփական հարկի տակ մրցում է Ավստրիայի ընտրանու դեմ։ Հանդիպման 25-րդ րոպեին տանտերերը տուգանային հարվածի իրավունք վաստակեցին, որի իրացումից հետո հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Գարեթ Բեյլը` բացելով խաղի հաշվիը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Կապառոս. «Կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել»🎥

Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընկերական հանդիպում անցկացրեց Չեռնոգորիայի ընտրանու դեմ` հաղթելով 1:0 հաշվով։ Հանդիպումից հետո կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը։ Տեսանյութը` ՀՖՖ-ի։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Պորտուգալիա – Թուրքիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Աշխարհի 2022 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը Պորտոււ «Դրագաու» մարզադաշտում կմրցի Թուրքիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել  այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Իտալիա – Հյ. Մակեդոնիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Աշխարհի 2022 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակում Իտալիայի հավաքականը Պալերմոյի «Ռոնցո Բարբերա» մարզադաշտում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Հայաստանի հավաքականն ընկերական խաղում հաղթեց Չեռնոգորիային🎥

Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Չեռնոգորիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկն անցավ հիմնականում մեր տղաների խաղային առավելության պայմաններում, ինչի արդյունքում 19-րդ րոպեին Վահան Բիչախչյանի ջանքերով բացեցին հաշիվը։ Խփած գոլից հետո, կարելի է ասել, նախաձեռնությունն անցավ հյուրերի կողմը, իսկ Խոակին Կապառոսի սաներն սկսեցին շեշտը դնել հակագրոհների վրա, սակայն երկու կողմերին էլ […]

Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը հաղթում է Չեռնոգորիային🎥

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպման շրջանակում Երևանում մրցում է Չեռնոգորիայի ընտրանու դեմ։ Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը հաղթում է 1:0 հաշվով։ 19-րդ րոպեին հեռահար հարվածով Հայաստանի հավաքականի կազմից հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը` դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում փոփոխություն է տեղի ունեցել

Հայաստանի հավաքականը քիչ անց` 20:00-ից սկսած` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու դեմ։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում փոփոխություն է տեղի ունեցել. Անդրե Չալըշըրի փոխարեն դաշտ դուրս կգա Ստյոպա Մկրտչյանը, ով նորամուտը կնշի ազգային հավաքականի կազմում։ Հաղորդվում է, որ Չալըշըրը նախախաղային մարզման ժամանակ վնասվածք է […]

Ռուսաստանը պատրաստվում է Եվրո-28-ի և Եվրո-32-ի անցկացման հայտ ուղարկել

Ինչպես տեղեկացնում է РБ Спорт-ը, Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պատրաստվում է ՈՒԵՖԱ-ին ծանուցում ուղարկել` առաջիկա Եվրոպայի առաջնություններից մեկն անցկացնելու համար։ «Պատրաստվում ենք հայտ ներկայացնել Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի անցկացման համար։ Ե՞րբ ենք դիմելու։ Այդ հարցը պետք է գործադիր մարմնի հետ ճշտել»,- նշել է ՌՖՄ-ի գործկոմի անդամ Սերգեյ Անոխինը։ Աղբյուրի փոխանցմամբ` մրցաշարի անցկացման հարցը բարձրացրել է ՌՖՄ-ի գլխավոր […]

Հայաստան – Չեռնոգորիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանկ անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Բորուսիան Հալանդին փոխարինելու մի քանի տարբերակներ է դիտարկում

«Բորուսիա Դորտմունդն» սկսել է փոխարինող փնտրել թիմի հարձակվող Էրլինգ Հալանդի համար, ով, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Bild-ը, դորտմունդյան ակումբը նորվեգացի հարձակվողին փոխարինելու մի շարք տարբերակներ է դիտարկում։ Աղբյուրի փոխանցմամբ` «իշամեղուների» short-list-ում են հայտնվել Սեբաստիան Հալերը («Այաքս»), Պատրիկ Շիկը («Բայեր Լևերկուզեն»), Սաշա Կալայջիչը («Շտուտգարտ») և Ադամ Հլոժեկը («Սպարտա Պրահա»)։ […]

1 1,208 1,209 1,210 1,211 1,212 2,104