Բորուսիան Հալանդին փոխարինելու մի քանի տարբերակներ է դիտարկում

Բորուսիան Հալանդին փոխարինելու մի քանի տարբերակներ է դիտարկում

24/03/2022 - 18:06

«Բորուսիա Դորտմունդն» սկսել է փոխարինող փնտրել թիմի հարձակվող Էրլինգ Հալանդի համար, ով, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից։

Ինչպես տեղեկացնում է Bild-ը, դորտմունդյան ակումբը նորվեգացի հարձակվողին փոխարինելու մի շարք տարբերակներ է դիտարկում։

Աղբյուրի փոխանցմամբ` «իշամեղուների» short-list-ում են հայտնվել Սեբաստիան Հալերը («Այաքս»), Պատրիկ Շիկը («Բայեր Լևերկուզեն»), Սաշա Կալայջիչը («Շտուտգարտ») և Ադամ Հլոժեկը («Սպարտա Պրահա»)։

Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդի ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ գրանդ ակումբներ, ում հրաժագինը հուլիսի 1-ից հետո դառնալու է 75 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023