Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում փոփոխություն է տեղի ունեցել

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում փոփոխություն է տեղի ունեցել

24/03/2022 - 19:51

Հայաստանի հավաքականը քիչ անց` 20:00-ից սկսած` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու դեմ։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում փոփոխություն է տեղի ունեցել. Անդրե Չալըշըրի փոխարեն դաշտ դուրս կգա Ստյոպա Մկրտչյանը, ով նորամուտը կնշի ազգային հավաքականի կազմում։

Հաղորդվում է, որ Չալըշըրը նախախաղային մարզման ժամանակ վնասվածք է ստացել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023