Սոնի վերադարձը. Տոտենհեմը գերգոլառատ խաղում ջախջախեց Լեսթերին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում մրցեց «Լեսթերի» դեմ։ Կողմերը հանդիպումը բավական հարվածային սկսեցին և արդեն 8-րդ րոպեի դրությամբ փոխանակվել էին խփած մեկական գնդակով։ Նախ 6-րդ րոպեին Յուրի Տիլեմանսը, դիպուկ իրացնելով 11-մետրանոցը, առաջ մղեց «աղվեսներին», ապա 8-րդ րոպեին «խցանների» պատասխան գոլը խփեց Հարի Քեյնը։ Շատ չանցած` 22-րդ րոպեին, հաշվի մեջ առաջ անցավ արդեն «Տոտենհեմը». […]