AS. «Բրեյթվեյթը Ռեալի դեմ խաղում կլինի մեկնարկային կազմում»

AS. «Բրեյթվեյթը Ռեալի դեմ խաղում կլինի մեկնարկային կազմում»

28/02/2020 - 23:33

Կատալոնական «Բարսելոնան» մարզումների ժամանակ խաղարկում է առաջիկա կիրակի օրը տեղի ունենալիք «Ռեալի» դեմ հանդիպման մեկնարկային կազմը։

Այսօր՝ փետրվարի 28-ին, տեղի ունեցած մարզման ժամանակ ակումբի գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը հարձակման գծի եզրափակիչ հատվածում թիմի նորեկ Մարտին Բրեյթվեթին փորձարկել է Անտուան Գրիզմանի և Լեո Մեսսիի հետ։

«Կարևոր է իմանալ, որ Բրեյթվեյթը կենտրոնական հարձակվող չէ, սակայն նրա համար դժվար չէ խաղալ այդ դիրքում։ Նա տուգանային հրապարակի խաղացող է, ով գիտե, թե ինչպես գտնել տարածություն և ստեղծել պահեր։ Վերջերս Պեպ Գվարդիոլան «Ռեալի» դեմ խաղում ոչ նոմինալ կենտրոնական հարձակվող դուրս չէր բերել։ Սետիենը նույնպես կարող է անել նույնը, ինչի համար անհրաժեշտ կլինի, որ Բրեյթվեյթը դուրս գա մեկնարկային րոպեներից»,- գրել է AS պարբերականի լրագրող Խավիեր Միգելը, ով ներկա է եղել «Բարսելոնայի» մարզմանը։

Սպասվում է, որ Անսումանե Ֆաթին խաղը կսկսի պահեստայինների նստարանից։

Հիշեցնենք, որ «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին՝ Երևանի ժամանակով 23։55։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023