Ինչ հանդիպումներ դիտել այս weekend-ին
Երբեմնի Ռուրյան դերբին, ատլետների դերբին, «Լիվերպուլի» փորձությունն «Էնֆիլդում», «Չելսիի» չորրորդ անընդմեջ հաղթանակին սպասելիս, Հռոմ vs Միլան․ այս և այլ հանդիպումների մասին, որոնք կկայանան այսօր և վաղը։
ԱՊԼ
«Մանչեսթեր Սիթի» – «Աստոն Վիլա»՝ 26․10, 15։30
«Բյորնլի» – «Չելսի»՝ 26․10, 20։30
«Նորվիչ» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 27․10, 20:30
«Լիվերպուլ» – «Տոտենհեմ»՝ 27․10, 20:30
Ինչպես միշտ սկսում ենք Անգլիական պրեմիեր լիգայից։ 10-րդ տուրը մեկնարկեց երեկ՝ «Լեսթերի» անհավանական՝ 0։9 հաշվով հաղթանակով, ինչը ԱՊԼ-ի պատմության մեջ արտագնա հաղթանակների նոր ռեկորդ էր։
«Մանչեսթեր Սիթին» այսօր Երևանի ժամանկով 15։30 տանը կընդունի «Աստոն Վիլային»։ Չեմպիոնների լիգայի հերթական տուրում վստահ հաղթանակ տանելուց հետո, այսօր նույնպես Պեպի սաները պետք է որ խնդիրներ չունենան։ Չնայած «Աստոն Վիլան» բավականին անսպասելի թիմ է, և ցանկացած պահի կարող է կրակել, հատկապես, որ թիմի առաջատարներ Ջեք Գրիլիշն ու Տրեզեգեն գտնվում են հիանալի մարզավիճակում։
«Չելսին» ԱՊԼ-ի նախորդ 3 խաղերում տարել է նույնքան հաղթանակ, իսկ բոլոր մրցաշարերում միասին վերցրած Լեմպսի սաները տարել են 6 անընդմեջ հաղթանակ՝ բավականին կայունացնելով իրենց խաղը։ Իսկ Շոն Դայչը հերթական անգամ ապաուցուցում է, որ կարողանում է միջակ թիմից ստանալ իսկական պայքարող թիմ։ Այդ փաստի վառ ապացույցը «Բյորնլիի» 9-րդ հորիզոնականն է։ Կարճ ասած՝ Լեմպարդի սաներին դժվար արտագնա խաղ է սպասվում։
28.02.2019թ․ Ահա այն ամսաթիվը, երբ «Յունայթեդը» վերջին անգամ ԱՊԼ-ի շրջանակներում տարել է արտագնա հաղթանակ։ Սուլշերի սաների տխուր վիճակագրությունն արդեն կազմում է 8 հանդիպում։ Իսկ Տեմո Պուկկին և ընկերներն ապաուցել են, որ կարող են ցանկացած թիմի տխրեցնել, այդ իսկ պատճառով հանդիպման ֆավորիտ կարել է համարել հենց «դեղձանիկներին»։ Սակայն, չենք կարող չնշել, որ անցնող շաբաթվա ընթացքում «Կարմիր սատանաները» բավականին հաջող հատված են ունեցել՝ 1։1 խաղալով «Լիվերպուլի» հետ և արտագնա հաղթանակ տանելով «Պարտիզանի» նկատմամբ` 0։1։
Տուրի կենտրոնական հանդիպման շրջանակներում իրար դեմ դուրս կգան Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակիցները։ «Լիվերպուլը» առաջնությունը գերվստահ էր սկսել և մինչև նախորդ տուրը անցկացրած բոլոր հանդիպումները հաղթական ելքով էր ավարտել, իսկ Պոչետինոյի սաները ոչ ստաբիլ ելույթներով են աչքի ընկնում՝ չհաղթելով վերջին 2 խաղերը։ Կանխատեսելի է, որ «Տոտենհեմի»՝ ՉԼ շրջանակներում տարած 5։0 հաշվով հաղթանակից հետո, Լիվերպուլին հեշտ հանիդպում չի սպասվելու, քանի որ Պոչետինոյի սաները գտնվում են հոգեբանական վերելքի փուլում։
Լա Լիգա
«Ատլետիկո Մադրիդ» – «Ատլետիկ Բիլբաո»՝ 26․10, 23։00
«Գրանադա» – «Բետիս»՝ 27․10, 17:00
Թվում է ՝ հետաձգված Էլ կլասիկոյի ֆոնին հետաքրքրություն չես գտնի Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակներում, սակայն առանձնացրել ենք 2 հանդիպում, որոնք արժանի են ուշադրության։
Նախ նշենք, որ տուրը մեկնարկել է երեկ՝ «Վիլառեալ» – «Ալավես» խաղով, որտեղ տանտերերը տարան 4։1 հաշվով վստահ հաղթանակ՝ բարձրանալով 3-րդ հորիզոնական։
Տուրի կենտրոնական խաղում «Ատլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։ Ամռանը տեղի ունեցած արմատական փոփոխություններից հետո, թվում էր՝ կփոխվի նաև Դիեգո Սիմեոնեի սաների խաղաոճը, սակայն առաջնության ընթացքը ցույց է տալիս, որ թիմի նորեկներից շատերը դեռևս թիմին հարմարվելու խնդիրներ ունեն, հատկապես՝ 126 մլն-անոց Ժոաո Ֆելիշը։ Երկու թիմերն էլ ներկա պահին առաջնության վերջին 5 խաղերում տարել են ընդամենը 1 հաղթանակ։ Երկու թիմերն էլ առաջնության շրջանակներում գոլային պահերն իրացնելու հետ կապված խնդիրներ ունեն, սակայն դրա հետ մեկտեղ ունեն հիանալի պաշտպանություն․ երկու թիմերն էլ առաջնության շրջանակներում ցույց են տվել բացարձակ հավասար արդյունք՝ խփելով 8 և բաց թողնելով 5 գնդակ։ Կարելի է ասել՝ այսօրվա խաղում իրար դեմ են դուրս գալու հավասար թիմեր։
Այս տուրից կարելի է առանձնացնել նաև առաջատարների շարքերում ընթացող «Գրանադայի» հանդիպումն, ով սեփական հարկի տակ կընդունի ոչ այնքան լավ օրեր ապրող «Բետիսին։«Բետիսը», ունենալով բավականին մարտունակ թիմ, չի կարողանում վերգտնել իր խաղը։ Առաջնության շրջանակներում անդալուսական ակումբը 9 խաղում տարել է ընդամենը 2 հաղթանակ և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը, իսկ «Գրանադան» պարզապես զարմացնում է բոլորիս և հաղթանակի դեպքում նույնիսկ գլխավորի մրցաշարային աղյուսակը։
Ա Սերիա
«Լեչչե» – «Յուվենտուս»՝ 26․10, 17։00
«Ինտեր» – «Պարմա»՝ 26․10, 20։00
ՍՊԱԼ – «Նապոլի»՝ 27․10, 18։00
«Ռոմա» – «Միլան»՝ 27․10 21։00
Ա Սերիայի 9-րդ տուրի շրջանակներում առաջատար թիմերն ունեն հեշտ մրցակիցներ, և եթե որևէ արտառոց դեպք տեղի չունենա, կտանեն հերթական հաղթանակները։
Իսկ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Հռոմի «Օլիմպիկո» մարզդաշտում, որտեղ իրար դեմ դուրս կգան ոչ այնքան ստաբիլ ելույթներով աչքի ընկնող «Ռոման» և «Միլանը»:
«Միլանը» նորանշանակ գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի գլխավորությամբ փորձում է վերգտնել իր խաղը․ վերջին տուրում «Միլանը» նախորդ խաղերի համեմատ ավելի լավ տեսք ուներ, սակայն խաղավարտին բաց թողած գնդակը ամեն ինչ ջուրը գցեց։ Իսկ «Ռոման», ճիշտ է՝ կրել է ընդամենը 1 պարտություն առաջնության շրջանակներում, սակայն անցկացրած 8 հանդիպումներում տարել է ընդամենը 3 հաղթանակ։ Երկու թիմերն էլ այս խաղով պետք է ձգտեն շտկել նախորդ տուրերում կորցրածը։
Նշենք, որ «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը վնասվածքի պատճառով դեռևս հարցականի տակ է։
Բունդեսլիգա
«Բավարիա» – «Ունիոն Բեռլին»՝ 26․10, 17։30
«Շալկե 04» – «Բորուսիա Դորտմունդ»՝ 26․10, 17։30
Երբեմնի հզոր «Բավարիան» այս մրցաշրջանը նույնպես սկսել է ոչ այնքան կայուն ելույթներով։ Սարգիս Ադամյանի «Հոֆֆենհայմին» պարտվելուց հետո, թվում էր, թե մյունխենյան ակումբը պետք է խնդիրներ չունենա հետնապահների թվում ըթնացող «Աուգսբուրգի» դեմ խաղում, սակայն արի ու տես, որ բավարական մեքենան պաշտպանական օղակում ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց ավելացավ նաև Նիկոլաս Զյուլեի ծանր վնասվածքը։
Նիկո Կովաչի սաները այսօր կմրցեն ևս մեկ հետնապահի՝ Բեռլինի «Ունիոնի» հետ։ Կհաջողվի՞ արդյոք Լևանդովսկիին շարունակել իր արդյունավետ խաղը և դառնալ Բունդեսլիգայի նոր ռեկորդակիր, կիմանանք մի քանի ժամից։
Չեմ վախենա ասել, որ ամբողջ ֆուտբոլային weekend-ի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Գելզենկիրխենի «Վելտինս Արենայում», որտեղ «Շալկեն» Ռուրյան երբեմնի դերբիի շրջանակներում կընդունի «Բորուսիա Դորտմունդին»։
«Շալկեի» գլխավոր մարզիչ Դևիդ Վագներն ապացուցում է, որ պատահական չէր հաջողությունների հասել անգլիական «Հադերսֆիլդ Թաունի» հետ՝ կարողանալով թիմին դուրս բերել ԱՊԼ և այնտեղ անցկացնել 2 մցաշրջան։ Այս մրցաշրջանում էլ Վագները փորձում է առավելագույնը քաղել «Շալկեի» միջակ կազմից, զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, առաջատար Մյունխենգլադբախի «Բորուսիային» զիջելով ընդամենը 2 միավոր։
Հատկանշական է, որ Վագներն իր մարզչական գործունեությունը սկսել է հենց «իշամեղուների» համակարգում՝ մարզելով «Բորուսիայի» երկրորդ թիմը։
Իսկ Լուսիեն Ֆավրի սաները անկայուն մրցակիցների ֆոնին, նույնես աչքի են ընկնում ոչ ստաբիլ խաղով՝ վերջին 5խաղերում տանելով ընդամենը 2 խաղթանակ։
Հաշվի առնելով Ռուրյան դերբիների անկախատեսելիություւնը, ինչպես միշտ ակնկլավում է գոլառատ և դրամատիկ հանդիպում։
Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով!!!
# Ա-սերիա, ԱՊԼ, Բունդեսլիգա, Լա-լիգա