Լիվերպուլը Էլիոթի հիասքանչ գոլի շնորհիվ հաղթեց Վուլվզին` դուրս գալով գավաթի 1/16 եզրափակիչ🎥
Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչի վերախաղարկման շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։
Հունվարի 7-ին «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կայացած խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը։
Ըստ Անգլիայի գավաթի կանոնակարգի` մինչև մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլը, եթե հանդիպումն ավարտվում է ոչ-ոքի, նշանակվում է ունենում վերախաղարկում։
Ինչ վերաբերվում է վերախաղարկմանը, ապա հանդկպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. մերսիսայդյան ակումբին հաղթանակ պարգևեց 13-րդ րոպեին Հարվի Էլիոթի խփած հիասքանչ գոլը։
Այսպիսով, «Լիվերպուլը» հաղթեց 1:0 հաշվով և դուրս եկավ մրցաշարի 1/16 եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Բրայթոնի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Լիվերպուլ, Հարվի Էլիոթ, Յուրգեն-Կլոպ, Վուլվերհեմփթոն