Դալիչ. «Երբեք մի թերագնահատեք մեզ»
ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում Խորվաթիայի հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Բրազիլիային` դուրս գալով կիսաեզրափակիչ։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «շախմատայինների» գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը.
«Սա խորվաթ ժողովրդի հաղթանակն էր։ Բրավո տղաներ, մենք պայքարից դուրս թողեցինք մրցաշարի գլխավոր ֆավորիտին։
Սա Խորվաթիան է։ Երբեք մի թերագնահատեք մեզ։ Այս ամենով մենք չենք սահմանափակվում և առաջ ենք շարժվում։
Իմ խաղացողները խելագար են. բոլորն իրենց առավելագույնը ներդրեցին խաղադաշտում»,- Դալիչի խոսքերը մեջբերում է Index-ը։
Հավելենք, որ Խորվաթիայի հավաքականն ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչում կմրցի Արգենտինայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, Զլատկո Դալիչ, Խորվաթիայի հավաքական, Մունդիալ-2022, Քաթար-2022