Խորվաթական ռազմիկներ! Դալիչի թիմը 11-մետրանոցներով  հաղթեց Բրազիլիային` դուրս գալով ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ

Խորվաթական ռազմիկներ! Դալիչի թիմը 11-մետրանոցներով հաղթեց Բրազիլիային` դուրս գալով ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ

09/12/2022 - 21:47

ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Բրազիլիայի և Խորվաթիայի հավաքականները։

Առաջին կեսն անցավ հիմնականում հավասար, ոչ այնքան գրավիչ և զգուշավոր պայքարում. երկու կողմերի գրոհներն էլ մեծ հաշվով չէին ստացվում։

Կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի հենց մեկնարկից «պենտակամպիոնները» տիրեցին նախաձեռնությանն ու մինչև վերջ ունեին խաղային լուրջ առավելություն։

Տիտեի սաները ժամանակ առ ժամանակ մեծ ճնշում էին գործադրում խորվաթների դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն վերջինս փայլուն հանդիպում անցկացրեց և միայն երկրորդ կեսում 5 սեյվ կատարեց։

Զլատկո Դալիչի թիմը երկրորդ կեսում ոչինչ չէր առաջարկում մրցակցին` մտածելով միայն պաշտպանության մասին։

Հանդիպման հիմնական ժամանակում այդպես էլ գոլեր չտեսանք, իսկ խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։

Թվում էր` հանդիպումն ամբողջությամբ անցնում է «շախմատայինների» սցենարով, ովքեր անձնուրաց պաշտպանվում էին, իսկ բրազիլացիների գրոհները դառնում էին միանման։

Այդուհանդերձ, լրացուցիչ առաջին խաղակեսի վերջնամասում` 105+1-րդ րոպեին, «պենտակամպիոնները» վերջապես կարողացան ճեղքել խորվաթների կառուցած երկշերտ պաշտպանությունը։

Նեյմարը ֆանտաստիկ անցում ձեռնարկեց, որի ընթացքում գնդակը Ռոդրիգոյի և Լուկաս Պակետայի հետ «պատ» խաղարկեց, ներկուժեց մրցակցի տուգանային հրապարակ, շրջանցեց Դոմինիկ Լովիկավիչին` գրավելով արդեն դատարկ դարպասը։

Լրացուցիչ երկրորդ կեսում Զլատկո Դալիչը մի շարք փոփոխություններ կատարեց, ինչն էլ տվեց իր արդյունքը. 117-րդ րոպեին խորվաթները սրընթաց գրոհ զարգացրին, որը եզրափակեց Բրունո Պետկովիչը` հավսարեցնելով հաշիվը։

Լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոց հարվածներ։

Հարվածաշարի ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին խորվաթները` հաղթելով 4:2 հաշվով։

Այպիսով, Խորվաթիայի հավաքականը նվաճեց ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Նիդեռլանդներ – Արգենտինա դիմակայության հաղթողի դեմ։

Վերոնշյալ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023