Լիլի հարձակվողը Լիգա 1-ում խփած գոլերի քանակով շրաջնցել է Ազարին
Ֆրանսիական Լիգա 1-ի 11-րդ տուրի մեկնարկային խաղում «Լիլը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ստրասբուգի» նկատմամբ։
Հյուրերի կազմից հիանալի հանդիպում անցկացրել Ջոնաթան Դևիդը` դառնալով դուբլի հեղինակ։
Կանադացի հարձակվողը «Լիլի» կազմում հանդես է գալիս 2020 թվականից և Լիգա 1-ի շրջանակում խփած գոլերը քանակն այս դուբլից հետո հասցրեց 37-ի։
Դևիդը դարձել է Լիգա 1-ում «շների» պատմության լավագույն ռմբարկուն` շրջանցելով էդեն Ազարին, ում ակտիվում կա 36 գոլ։
Նշենք, որ Դևիդին այս ցուցանիշին հասնելու համար բավարար է եղել 86, իսկ Ազարին` 147 հանդիպումը։
Հավելենք, որ Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում 22-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 11 հանդիպում և խփել է 9 գոլ` գլխավորելով Լիգա 1-ի լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդեն-Ազար, Լիգա-1, Լիլ, Ջոնաթան Դևիդ