Կոնֆերենցիաների լիգա. Փյունիկը պարտվեց Ժալգիրիսին🎥
Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրում «Փյունիկը» H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Ժալգիրիսի» դեմ։
Առաջին խաղակեսում տանտերեն ունեին խաղային լուրջ առավելություն, ովքեր նախքան ընդմիջման գնալն ստացան երկու գնդակի առավելություն. գոլերի հեղինակներ դարձան Ֆաբիեն Օրուեգան ու Ռենան Օլիվեյրան։
Երկրորդ կեսն էլ անցավ հիմնականում հավասար պայքարում, իսկ Եղիշե Մելիքյանի թիմին հաջողվեց միայն կրճատել հաշիվը. 11-մետրանոցից աչքի ընկավ Արաս Օզբիլիսը։
Ավելին անել «Փյունիկի» ֆուտբոլիստներին անել չհաջողվեց. երևանյան ակումբը պարտվեց 1:2 հաշվով։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
4-րդ տուրից հետո H խումբն ունի հոտևյալ տեսքը.
- «Բազել» – 7 միավոր
- «Փյունիկ» – 6 միավոր
- «Սլովան» – 5 միավոր
- «Ժալգիրիս» – 4 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արաս-Օզբիլիս, Եղիշե Մելիքյան, Ժալգիրիս, Կոնֆերենցիաների լիգա, Փյունիկ