Ման. Յունայթեդը վերջապես ուրախացնում է` ջախջախելով Բրենթֆորդին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Բրենթֆորդի» դեմ
Հանդիպման մեծ մասում «կարմիր սատանաներն» ունեին տարածքային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Ռալֆ Ռանգնիկի թիմը մրցակցին ջախջախեց 3:0 հաշվով։
Մանկունյական ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկնան Բրունո Ֆերնանդեշը, Կրիշտիանու Ռոնալդուն ու Ռաֆայել Վարանը։
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» վաստակեց 58 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
«Մեղուները», 40 միավորով, 14-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրենթֆորդ, Բրունո Ֆերնանդեշ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռալֆ Ռանգնիկ, Ռաֆայել-Վարան