Ինտերն աչափ կարևոր հաղթանակ տոնեց Սպեցիայի դեմ խաղում` գլխավորելով մրցաշարային աղյուսակը🎥
Մեկնարկեց իտալական Ա սերիայի 33-րդ տուրը, որի առաջին խաղում գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Սպեցիայի» դեմ։
Միլանյան ակումբը ողջ հանդիպման ընթացքում ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ինչի արդյունքում էլ Սիմոնե Ինձզագիի թիմը 3:1 հաշվով հաղթեց մրցակցին։
«Ներաձուրիների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Մարսելո Բրոզովիչը, Լաուտարո Մարտինեսն ու Ալեքսիս Սանչեսը։
Տանտերերի միակ գոլն էլ խփեց Ջուլիո Մաջորեն։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 69 միավոր, շրջանցեց «Միլանին» ու բարձրացավ 1-ին հորիզոնական։
Նշենք, որ «Միլանն» ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումն ու մրցելու է «Ջենոայի» դեմ։
«Սպեցիան», 33 միավորով, 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալեքսիս-Սանչես, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Մարսելո Բրոզովիչ, Միլան, Ջուլիո Մաջորե, Սիմոնե Ինձզագի, Սպեցիա