Դե Բրոյնեն   Յունայթեդի բոլոր ֆուտբոլիստներից ավելի շատ է հարվածել և գոլային պահ ստեղծել

Դե Բրոյնեն Յունայթեդի բոլոր ֆուտբոլիստներից ավելի շատ է հարվածել և գոլային պահ ստեղծել

07/03/2022 - 11:18

Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4:1 հաշվով ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

Հանդիպման հերոս դարձավ «քաղաքաբնակների» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն, ով իր անվան դիմաց գրանցեց 2 գոլ և 1 գոլային փոխանցում։

Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, բելգիացի կիսապաշտպանն ավելի շատ հարվածներ է կատարել և գոլային պահ ստեղծել, քան «Մանչեսթեր Յունայթեդի» ողջ կազմը մասին վեցրած։

30-ամյա կիսապաշտպանը դեպի մրցակցի դարպասը կատարել է 6 հարված, որոնցից 4-ը` դիպուկ, ինչպես նաև ստեղծել է 5 գոլային պահ։

Դրան զուգահեռ, «կարմիր սատանաները» կատարել են 5 հարված, որոնցից 2-ը` դիպում, ստողծել են 2 գոլային պահ։

Հավելենք, որ Կևին դե Բրոյնեն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 31 հանդիպում` դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023