Սիչյովը պայմանագիր է ստորագրել Փյունիկի հետ
Ռուս անվանի ֆուտբոլիստ Դմիտրի Սիչյովը կարիերան կշարունակի «Փյունիկում»:
Sportbox.ru-ն հայտնում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբի հետ 1 տարվա պայմանագիր է ստորագել՝ երկարաձգելու հնարավորությամբ:
Կայքը նշում է նաև, որ Սիչյովը հանդես կգա 19 համարի խաղաշապիկով:
Դմիտրի Սիչյովը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Սպարտակում», «Մարսելում», «Լոկոմոտիվում» և այլ թիմերում, վերջին ակումբը եղել ղազախական «Ղազանկան»: Ազգային թիմի կազմում անվանի խաղացողը հանդես է եկել 2002-ից 2010 թվականներին:
# Դմիտրի-Սիչյով, Փյունիկ