Բարսելոնայի ու Դեմբելեի միջև բանակցությունները փակուղի են մտել. ֆրանսիացին մոտ է ակումբից հեռանալուն
«Բարսելոնան» ու Ուսման Դեմբելեն պայմանագրի երկարաձգման հարցում ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության հասնել։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ժերար Ռոմերոն, կողմերը չեն համաձայնեցնում հատկապես ֆուտբոլիստի աշխատավարձի չափը։
Այժմ բանակցությունները դադարեցվել են, քանի որ դրանք մտել են փակուղի։
Հավելենք, որ ֆրանսիացի վինգերի ու «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, ինչից հետո դառնալու է ազատ գործակալ, իսկ արդեն հունվարի 1-ից կարող է ինքնուրույն բանակցություններ վարել, պայմանագիր համաձայնեցնել և ամռանն անվճար համալրել որևէ ակուկբի շարքերը։
Նշենք` հավանական է, որ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Դեմբելեն կհեռանա «Բարսելոնայից». նրա ծառայություններով հետաքրքրված են «Նյուքասլը», «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեն կատալոնական ակումբի շարքերը համալրել է 2017 թ. օգոստոսին, որի կազմում անցկացրել է 126 հանդիպում` դառնալով 30 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Նյուքասլ, Ուսման-Դեմբելե, տրանսֆերներ