Դեմբելեն առաջարկներ ունի Պրեմիեր լիգան ներկայացնող  3 ակումբներից

Դեմբելեն առաջարկներ ունի Պրեմիեր լիգան ներկայացնող 3 ակումբներից

27/12/2021 - 20:51

«Բարսելոնան» ու Ուսման Դեմբելեն ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի հարցում։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ֆրանսիացի ֆուտբոլիստն ու նրա գործակալն արդեն 10 օր է չեն արձագանքում «Բարսելոնայի» ներկայացուցիչների առաջարկներին։

Նշվում է, որ Դեմբելեն այդ կերպ փորձում է ժամանակ շահել, որպեսզի դիտարկի նաև այլ ակումբներից ստացած առաջարկները։

Հաղորդվում է, որ 24-ամյա վինգերի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Նյուքասլը», որը նրան առաջարկել է տարեկան 15 մլն եվրո աշխատավարձ, ինչպես նաև հավելավճար ակումբի հետ պայմանագիր կնքելու համար։

Հատկանշական է, որ Դեմբելեի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»։

Հավելենք, որ Դեմբելեի ու «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, և ֆրանսիացի ֆուտբոլիստը, արդեն հունվար 1-ից սկսած, կարող է ինքնուրույն բանակցել ցանկացած ակումբի հետ։

Հիշեցնենք, որ Դեմբելեն կատալոնական ակումբի կազմում հանդես է գալիս 2017 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով մինչև այսպահն անցկացրել է 126 հանդիպում` դառնալով 30 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023