Մեսսիին հայտնել են, որ ինքն է ստանալու «Ոսկե գնդակը»
Ինչպես տեղեկացնում է RTP-ն, ՊՍԺ-ի հրաձակվող Լեո Մեսսին յոթերորդ անգամ կստանա «Ոսկե գնդակը»։
Աղբյուրի փոխանցմամբ` արգենտինացի ֆուտբոլիստին արդեն տեղեկացրել են, որ քվեարկության արդյունքում հենց ինքն է ստանալու մրցանակը։
Հաղորդվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը, որպես մրցանակի դափնեկիր, France Football-ին արդեն տվել է ավանդական հարցազրույցը։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին ամենահեղինակավոր անհատական մրցանակը ստացել է 2009, 2010, 2011, 2012, 2015 և 2019 թվականներին։
Հավելենք, որ 2021 թ. France Football-ը մրցանակը հանձնելու է նոյեմբերի 29-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Լեո Մեսսի, Ոսկե-գնդակ, ՊՍԺ