Կումանը պաշտոնանկության դիմաց խոշոր գումար կստանա Բարսելոնայից
Ինչպես արդեն տեղյակ եք, «Բարսելոնան» պաշտոնանկ է արել ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին։
Ինչպես տեղեկացնում է El Pais-ը, պայմանագրի ավարտից շուտ աշխատանքից ազատվելու համար հոլանդացի մասնագետը «Բարսելոնայից» կստանա 12 մլն եվրո. այդքան էր կազմում նրա հրաժարագինը։
Հավելենք, որ Կումանի և «բլաուգրանասի» միջև գործող պայմանագիրն ավարտվում էր 2022 թ. հունիսի 30-ին։
Հիշեցնենք, որ Ռոնալդ Կումանը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2020 թ. օգոստոսին։ Նրա գլխավորությամբ «կապտանռնագույններն» անցկացրել են 67 հանդիպում, տոնել են 40 հաղթանակ, 11 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել 16 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ռոնալդ Կուման