Տուխել. «Ես ՊՍԺ-ում կարծես սպորտի նախարար լինեի»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թոփ հարձակվողների հետ աշխատելու մասին.
««Չելսին» ու ՊՍԺ-ն իրենց տեսակով հակապատկերներ են։ Ես «Փարիզում» կարծես սպորտի նախարար լինեի և կապի մեջ էի նույնիսկ աստղերի ընտանիքի անդամների ու ընկերների հետ։
Կխոստովանեմ` ավելի հեշտ է մարզել Ռոմելու Լուկակուին, քան Նեյմարին ու Կիլիան Մբապեին»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ 48-ամյա մասնագետը 2018-2020 թթ. գլխավորել «Պարի Սեն-Ժերմենը»։
# Թոմաս ՏՈւխել, Կիլիան-Մբապե, Նեյմար, Չելսի, ՊՍԺ, Ռոմելու-Լուկակու