Բավարիան շարունակում է քարուքանդ անել մրցակիցներին🎥
Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց առաջնության նորեկ «Բոխումի» դեմ։
Մյունխենյան ակումբը պարզապես ջախջախեց մրցակցին` հաղթելով 7:0 հաշվով։
Յուլիան Նագելսմանի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Յոզուա Կիմիխը, մեկական անգամ էլ աչքի ընկան Լերոյ Սանեն, Սերժ Գնաբրին, Ռոբերտ Լևանդովսկին և Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը , իսկ հյուրերի պաշտպան Վասիլիոս Լամպրոպուլոսը դարձավ ինքնագոլի հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 13 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Բոխումն» իր ակտիվում ունի ընդամենը 3 միավոր և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բոխում, Բունդեսլիգա, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, Լերոյ-Սանե, Յոզուա-Կիմիխ, Ռոբերտ-Լևանդովսկի, Սերժ Գնաբրի